ՎԵՆԵՐԱ ԹԱՐԶՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1954թ. հուլիսի 14-ին, Ջավախքի Ուչմանա գյուղում: Դերասան Գագիկ Ադիլխանյանի կինն է: 1972թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1974-76թթ սովորել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնին կից ստուդիայում` Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում: 1976-96թթ աշխատել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Սոնա), «Պատվի համար» (Մարգարիտ), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մարգրիտ), Նար-Դոսի «Սպանված աղավնի» (Սառա), Ա.Ցագարելիի «Խանումա» (Սոնա), Ջ.Ֆլեթչերի «Ինչպես կառավարել կնոջը» (Դոննա Մարգարիտա) և այլն: 1981թ. «Դատ առանց մեղադրյալի» ներկայացման գլխավոր դերի կերտման համար դարձել է Վրաստանի կոմերիտմիության մրցանակի դափնեկիր: Մարմնավորել է ավելի քան 100 դեր: 1996թ. տեղափոխվել է Երևան և նույն թվականից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Փեփրոն), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (1-ին տիկին), Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» (Աղախին) և այլն: Նկարահանվել է «Փարաջանովի կյանքը» ֆիլմում, «Ճակատագրի գերիները», «Վերվարածներ», «Կյանքի կարուսել» և այլ հեռուստասերիալներում: ՀԹԳՄ կողմից արժանացել է պատվոգրի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար