ԼԵՎՈՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1975թ. մայիսի 9-ին, Երևանում: Բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանի որդին է: 1992թ. ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան թիվ 183 կրթահամալիրը: Ունի երաժշտական կրթություն: Սովորել է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 1989-93թթ նվագել է Հայաստանի ազգային մանկական սիմֆոնիկ նվագախմբում: 1993թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին: 1996թ. հեռացվել է համալսարանից և, սկզբունքային պատճառներով, չի վերականգնվել: 1996թ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական գործակալությունում` որպես լրագրող, 1997-98թթ` Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ: 1998-2000թթ եղել է «Ա1+» հեռուստաընկերության լրատվական ծրագրի լրագրող, 2000-07թթ` «Պրոմեթևս» (2004թ-ից` «Հ2») հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի լրագրող և քաղաքական վերլուծաբան: 2008-09թթ աշխատել է «Ազգային գաղափար» հանդեսում և «Ազատամտություն» օրաթերթում` որպես լրագրող և քաղաքական վերլուծաբան, 2009-10թթ` «Ար» հեռուստաընկերությունում` որպես «Ազդարար» լրատվական ծրագրի լրագրող և քաղաքական մեկնաբան: 2011-14թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես «Առաջին լրատվական» ծրագրի լրագրող, 2018թ-ից՝ որպես լրատվական ծրագրի խմբագիր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար