Վահրամ Թաթուլ

Բանաստեղծ

Էդուարդ Կզարթմյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վիվան

Արձակագիր, թարգմանիչ

Հարություն Մկրտչյան

Գրող, գրականագետ

Արշիլ Գորկի

Գեղանկարիչ

Գուրգեն Սևակ

Լեզվաբան

Լևոն Իսահակյան

Կինոռեժիսոր

Երանուհի Ասլամազյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Ալլեգրով

Դերասան, բեմադրիչ

Միհրան Սոսոյան

Գրաֆիկ, ձևավորող

Լյուդվիգ Բազիլ

Կոմպոզիտոր, ջութակահար

Նուպար Ակիշյան

Արձակագիր

Սամսոն Քառյան

Պատմաբան

Ռոման Բալայան

Կինոռեժիսոր

Հովհաննես Փիլիկյան

Բեմադրիչ, թարգմանիչ, թատերագետ

Էդվարդ Վարդանյան

Գեղանկարիչ

Ժաննա Գալստյան

Դերասանուհի, պետական գործիչ

Արտավազդ Բայաթյան

Երգիչ, երգահան

Արձագանք

Խումբ

Թամարա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

Գոշ Հակոբյան

Երգիչ, դերասան

 

 

 

 

ՎԱԽԹԱՆԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երգահան, երգիչ, բանաստեղծ

Ծնվել է 1972թ. փետրվարի 29-ին, ՀՀ Քաջարան քաղաքում: 1985թ. տեղափոխվել է Երևան: 1989թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 1989-94թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տեխնիկական ստեղծագործության ֆակուլտետում: Դասական կիթառի պրոֆեսիոնալ կրթությամբ զբաղվել է 1989թ-ից և չորս տարի ֆլամենկո երաժշտության դասեր վերցրել կիթառահար Համլետ Հարությունյանից: Այդուհետ 2 տարի ուսանել է օպերային երգիչ Ռոբերտ Բաբուրյանի մոտ: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1992թ., Երևանի Ճարտարապետների տանը՝ «Համերգ՝ մոմի լույսով» խորագրով հեղինակային երգի համերգին: Հետագայում հեղինակ-կատարող Արեգ Նազարյանի հետ սկսել է կազմակերպել համերգներ Երևանի պետական համալսարանում, Երևանի օտար լեզուների պետական ինստիտուտում և Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտում: 1995-98թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում` որպես լրատվական ծառայության խորհրդական: 1998թ-ից «Մետեո TV» հեռուստաընկերության հիմնադիր-տնօրենն է: 2008թ. նախաձեռնել և իրականցրել է Բարդերի Ակումբի ստեղծումը: Բազում համերգների կազմակերպիչ է: «Հեղինակային երգի հավաքածու I» և «Հեղինակային երգի հավաքածու II» սկավառակ-գրքերի, «Հայոց տաճարներ» ֆիլմաշարի հեղինակն ու պրոդյուսերն է: Արժանացել է բազում մրցանակների ու շնորհակալագրերի, այդ թվում` հեղինակային երգի ասպարեզում զգալի ներդրումների համար: Հանդիսանում է 14 փաստագրական ֆիլմերի պրոդյուսեր` «Հովհաննավանք», «Աստվածընկալ», «Արուճ 1-ին», «Արուճ 2-րդ», «Տեղեր», «Կվաշ», «Քարանձավների աղոթքը», «Մուղնու Սբ. Գևորգ վանքը», «Սաղմոսավանք», «Ուղիներ», «Կորսված պատմություն», «Շատինի հոգևոր ամրոցը», «Մանկանոց», «Երերույք»: Թողարկել է «Ցնորք» (1998թ.), «Վերադարձ» (2000թ.), «Ես ու ես» (2005թ.), «Я живу, как живу» (2011թ.), «Գիշեր է գիշեր» (2012թ.), «Прости меня» (2013թ.) ձայնասկավառակները, մեկ համատեղ ձայնասկավառակ և երկու «Հեղինակային երգի հավաքածու»: 2015թ-ից իրականացնում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի ամենամյա փառատոն-նախագիծը, որի հեղինակն է և գլխավոր տնօրենը: 2004թ. հիմնադրել է «M-Studio Recordings» ձայնագրման ստուդիան, որտեղ նկարահանվել են վավերագրական ֆիլմեր, տեսահոլովակներ, գովազդներ: 2011թ., որպես գլխավոր դերակատար, խաղացել է «Փետրվարի 19-ը» ֆիլմում, որը 2013թ. «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ: 2013թ. նկարահանվել է «Շքամուտք» ֆիլմում, որի երաժշտության հեղինակն է եղել նաև:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար