Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ԱՍԱՏՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆ

Պարուսույց, բեմադրիչ

Ծնվել է 1991թ. օգոստոսի 2-ին, Երևանում: Պարուհի, պարուսույց Աննա Քալաշյանի ամուսինն է: 1998-2006թթ սովորել է Երևանի Հ.Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցում, 2006-10թթ՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում: 1995-2005թթ զուգահեռ սովորել է Երևանի Հ.Շամամյանի անվան «Բարեկամություն» համույթում: 2006-11թթ դասավանդել է նույն համույթում՝ որպես պարուսույց: 2000-05թթ սովորել է Հայաստանի Պարի պետական անսամբլին կից ստուդիայում, 2004-08թթ՝ «Բարեկամություն» պետական համույթին կից ստուդիան: 2010թ-ից սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարային ռեժիսուրա բաժնում: 2011-15թթ աշխատել է Հ.Շամամյանի անվան «Բարեկամություն» համույթում՝ որպես պարուսույց: 2007-08թթ հանդես է եկել «Բարեկամություն» պետական անսամբլում՝ որպես պարող, 2010-12թթ՝ «Խորեոգրաֆիայի» պետական թատրոնում՝ որպես բալետմայստեր և «Մաուգլի» մյուզիքլի պարերի բեմադրիչ: 2007թ. Արամ Մանուկյանի և Կարեն Խաչատրյանի հետ հիմնադրել է «Ինտեր Դանս» պարային համույթը և եղել գեղարվեստական ղեկավարը: 2014թ. հիմնել է «Քալաշյան» պարային դպրոցը: Հեղինակել է բազմաթիվ պարային բեմադրություններ՝ «Սարաբանդա», «Մաուգլի», «Հիվանդասենյակ», «Լա Բոհեմ», «Քո սիրտը», հրեական, իսպանական, հունական, վրացական, մեքսիկական պարային համարներ և այլն: