Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ԶԱՐՅԱՆ

Մնջախաղաց, պարող

Ծնվել է 1981թ. հոկտեմբերի 18-ին, ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում: Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում ուսանելու տարիներին զուգընթաց 1996թ. սովորել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ստուդիայում, այնուհետև 1998թ-ից`  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` Գուժ Մանուկյանի արվեստանոցում: 1999թ-ից մասնագիտացել է մնջախաղի և ժամանակակից շարժման թատրոնի ժանրում ու դարձել Երևանի մնջախաղի պետական թատրոնի առաջատար դերասաններից մեկը` խաղալով Յ.Կոստանյանի «Գեներ», Ժ.Դադասյանի «Թռիչք» և «Չարի ծաղիկները» ներկայացումներում: 2001թ. մեկնել է Եվրոպա և շարունակել մասնագիտական ճանապարհը` հրավիրվելով Գերմանիա, այնուհետև` Ֆրանսիա: Այդ շրջանում դասական պարի խորացված մասնագիտական դասընթացների է հաճախել Իվ Կազատիի դասարանում` Փարիզի օպերայից, ինչպես նաև կատարելագործել է գիտելիքները Փարիզի Բելվիլի արվեստանոցում` Իվան Բաչիոչիի հետ ուսումնասիրելով հանրահայտ մեթոդաբան և մնջախաղաց էտիեն Դեկրուի շարժման տեխնիկան: 2003-05թթ մասնագիտացել է Փարիզի Մ.Մարսոյի անվան մնջախաղի միջազգային հեղինակավոր դպրոցում: Եղել է Մարսել Մարսոյի վերջին աշակերտը և դպրոցի վերջին դիպլոմակիրը: 2004-08թթ վարպետության դասեր է անցել Ա.Մնուշկինի, Ք.Կարլսոնի և Մ.Բեժարի հետ: 2008թ. կատարել է գիտահետազոտական աշխատանքներ Ֆրանսիայի Սորբոն համալսարանում` նվիրված Սերգեյ Փարաջանովին և շարժման թատրոնին: Արվեստաբանության թեկնածու է: Մարսոյի դպրոցն ավարտած դերասանների հետ ստեղծել է խումբ` «Théâtre Suspendu» («Թատրոն Սուսպենդու»), որը 2007թ. Փարիզի «Lavoir moderne Parisien» և Չեխիայի «Դիվադլո Նա Պրադլի» Ֆրինժ փառատոնին ներկայացել է մի շարք ներկայացումներով («Sepia Quartet» («Դարչնագույն քառյակ»), «Le Linge» («Լվացքը»)): Զուգահեռ խաղացել է սպիտակ մնջախաղացի դերը Փարիզի Գրանդ օպերայում գալային ներկայացմամբ, 2009-10թթ հարգանքի տուրք մատուցել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին` խաղալով «Նռան գույնը կամ 7 կոլաժ» ներկայացման մեջ, և Չարլի Չապլինին` խաղալով ֆիլմից հատուկ մշակված ներկայացման մեջ: 2010-11թթ թատերաշրջանում Փարիզի Տամբուր Ռոյալ թատրոնի Պերգոլեզիի «Լա սերվա պադրոնա» օպերայում կերտել է Վեսպոնեի դերը: 2009թ. հիմնել է իր թատերախումբը` «Compagnie Vahram Zaryan», որի գործունեությունը հիմնականում ծավալված է նոր մնջախաղի և ժամանակակից շարժման թատրոնի զարգացման բնագավառում: Նույն թվականին դրամատուրգ Ֆլորան Բրակոնի հետ ստեղծել է «Confession» («Խոստովանություն») ներկայացումը, որը ներկայացվում է Ֆրանսիայում և ողջ Եվրոպայում, ինչպես նաև 2010թ. Ծաղկաձորում կայացած մնջախաղի միջազգային փառատոնի փակման պաշտոնական արարողությանը: Այս ամենին հետևել է «Իլիա» ներկայացումը, որը ներկայացվել է «Cité Universitaire de Paris»-ում և Արևելյան Եվրոպայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար