Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՌՈՒԶԱՆ ՎԻԹ

Դերասանուհի

Ռուզան Մեսրոպյան

Ծնվել է 1973թ. մարտի 25-ին, Երևանում: Միջնակարգ կրթությանը զուգահեռ ստացել է նաև երաժշտական կրթություն: 1990-94թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասանի ֆակուլտետում: 1992-94թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, որտեղ խաղացել է Ա.Վոլոդինի «Մողեսը», Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելոյի տանը», Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս» ներկայացումներում: 1994-95թթ աշխատել է Երևանի Համազգային թատրոնում, որտեղ խաղացել է «Անբան Հուռի», «Օսկար», «Լիր Արքա» և այլ ներկայացումներում: 1995-96թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և եղել է «Էքսպրես լուսանկար» ցուցահանդես-մրցույթ հաղորդաշարի հաղորդավարը: 1995-96թթ մասնակցել է Մոսկվայի հետ համատեղ «Ավե Մարիա» դասական պարային շոու-ներկայացմանը (պարուսույց` Նորայր Մեհրաբյան, բեմադրիչ` Վահե Շահվերդյան): 1996թ. նկարահանվել է Փարիզում` Հիներ Սալեմի «Անցնող Երազներ» ֆրանսիական ֆիլմում, գլխավոր` Զառայի դերում: 1997թ. հանդես է եկել Լայզա Մինելիին նվիրված շոու-ծրագրում, «Կաբարե տրիո» խմբում` որպես պարուհի` Բոբ Ֆոսսին: 1998թ. Գ.Սունդուկյանի անվան թատրոնում հանդես է եկել «Մերժվածը» ներկայացման գլխավոր հերոսուհու դերով: Նույն թվականին Փարիզում նկարահանվել է «Մենություն» ֆիլմում Լիլիի դերում (Իվան Ֆրանեկի, Հաննա Շիգուլայի մասնակցությամբ): Համատեղ եղել է սույն ֆիլմի զգեստների գլխավոր նկարչուհին: 2004թ. հանդես է եկել «Լիմոնի օղի» ֆրանսիական ֆիլմում` Զինեյի դերում, զուգահեռ եղել է սույն ֆիլմի զգեստների գլխավոր նկարչուհին: 2006թ. խաղացել է Վ.Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմում` գլխավոր դերում: Այս դերով ճանաչվել է «Տարվա լավագույն դերասանուհի»: 2009թ. Նյու Յորքի ինտերնացիոնալ ֆիլմերի փառատոնի ժամանակ, «Քրմուհին» ֆիլմով ճանաչվել է «Լավագույն դերասանուհի»: 2012թ., իր իսկ ծրագրի հետքերով, գրել է «Հարճը» գեղարվեստական ֆիլմի սցենարը` ուղղված մարմնավաճառության դեմ, դրամատուրգ Վ.Թումասյանի համագործակցությամբ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար