Թովմաս Թերզյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Մկրտիչ Փորթուգալյան

Հրապարակախոս, պետական գործիչ, լրագրող

Սիպիլ

Բանաստեղծ, արձակագիր

Միհրան Թումաճան

Երաժիշտ, ազգագրագետ

Վազգեն Առաքելյան

Բանաստեղծ, արձակագիր

Լաուրա Վարդանյան

Դերասանուհի, պարուհի

Պողոս-Լևոն Զեքիյան

Հայագետ, փիլիսոփա, եկեղեցական գործիչ

Վարդան Սեդրակյան

Բեմանկարիչ

Ռադիկ Գաբրիելյան

Երգիչ, դերասան

Քիմ Քարդաշյան

Դերասանուհի, մոդել

 

 

 

 

ԴԱԼԻԹԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1999թ. սեպտեմբերի 19-ին, Թեհրանում: 2001թ. տեղափոխվել է Երևան: 2006թ-ից սովորում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրի, վոկալի և կիթառի բաժիններում: 2007թ. Ա.Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնում դարձել է դափնեկիր: 2009թ. և 2010թ. Հայաստանի պարային օլիմպիադայում զբաղեցրել է 1-ին տեղը և արժանցել ոսկե մեդալների: 2009թ. Երևանի քաղաքապետարանի «Ոսկե Սրինգ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակին: 2010թ. և 2011թ. դարձել է «Նոր Ալիք» երգի մրցույթի դափնեկիր: 2010թ. մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին: 2011թ. առաջին ազգային մանկական մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն հիթ» անվանակարգում արժանացել է պատվոգրի: 2011թ. ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում` «Welcome to Armenia» երգով: Արժանացել է մի շարք մանկական մրցանակների: Հայկական Երկրորդ հեռուստաալիքով վարել է «Բարի լույս, Հայաստան» ծրագրի մանկական լուրերը, եղել է «Կենտրոն» և «ATV» հեռուստաընկերություններով հեռարձակվող «Բումբումիկ շոու» հաղորդման թղթակից: 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» նախագծին, անցել կիսաեզրափակիչ փուլ և նկարահանվել է «Շիլաշփոթ» հեռուստանովելում: 2012թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Չարլի Շոու» և «Կարգին սերիալ» նախագծերում: «Ես» ամսագրում ունեցել է սեփական էջը` «Դալիթա և ընկերներ» խորագրով: Մասնակցել է Արտաշես Ալեքսանյանի թատերական ստուդիայի բեմադրած «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացմանը: Մասնակցել է նաև Հայաստանի ազգային և Մոսկվայի «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխություններին: Թողարկել է ավելի քան 10 հեղինակային երգ: Սովորում է Երևանի պետական ջազային և Երևանի Եվրոպական քոլեջներում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար