Համազասպ Համբարձումյան

Թարգմանիչ, գրականագետ

Հովհաննես Ինճիկյան

Արևելագետ, պատմաբան

Սարգիս Արուտչյան

Բեմանկարիչ

Խաչատուր Ավագյան

Թատերագետ, դրամատուրգ

Կարլեն Դանիելյան

Գրականագետ

Արամ Սարոյան

Բանաստեղծ, արձակագիր

Այվազ Ավոյան

Գեղանկարիչ

Վահան Թամարյան

Արձակագիր

Վրույր Թադևոսյան

Հաղորդավար, ռեժիսոր

 

 

 

 

ԷՐԱԶՄ ՔԱՐԱՄՅԱՆ

Կինոռեժիսոր

15 մարտ, 1912 - 15 հունիս, 1985

Էրազմ Մելիք-Քարամյան

Ծնվել է Փարիզում: 1935թ. ավարտել է Խարկովի թատերական ուսումնարանը: Աշխատել է Սիբիրի և Մոսկվայի թատրոններում, 1936թ-ից` հայկական կինոյում` նախ ռեժիսորի ասիստենտ, ապա երկրորդ ռեժիսոր, մասնակցել է «Կարո» (1937թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Լեռնային արշավ», «Լեռնային հեղեղ» (երկուսն էլ` 1939թ.), «Արարատյան դաշտի աղջիկը» (1949թ.) գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը: 1947-54թթ եղել է փաստագրական, 1954թ-ից` գեղարվեստական կինոյի ռեժիսոր: Նկարահանել է «Հայաստանի ամառանոցները» (1940թ.), «Սովետական բանակի մուտքը Իրան» (1941թ.), «Սևանի կասկադը» (1948թ.), «Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը» (1952թ., Յուրի Երզնկյանի հետ) և այլ վավերագրական ֆիլմեր: Գեղարվեստական կինոնկարներից են` «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Արտակարգ հանձնարարություն» (1965թ.), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969թ., բոլորն էլ` Ստեփան Կևորկովի հետ), «Նասրեդինը Խոջենթում» (1960թ., Համո Բեկնազարյանի հետ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա), «Տասներկու ուղեկից» (1962թ.): Մասնակցել է իր մի շարք ֆիլմերի սցենարների ստեղծմանը: Արժանացել է բազմաթիվ պետական մրցանակների և մեդալների: 1967թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1966թ.` Հայաստանի, 1971թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար