Առաքել Պատրիկ

Գեղանկարիչ, ազգագրագետ

Ստեփան Պուչինյան

Կինոռեժիսոր, դերասան

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Գառնիկ Սմբատյան

Գեղանկարիչ

Հրայր Կարապետյան

Գեղանկարիչ, դերասան

Կառլեն Ավետիսյան

Գեղանկարիչ

Կարեն Աղամյան

Գեղանկարիչ, դիզայներ

Էլինե Աղամյան

Դերասանուհի

Լիլիթ Գալստյան

Թարգմանիչ

Մերի Շահինյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՇՈՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Ծնվել է 1955թ. հոկտեմբերի 29-ին, Երևանում: Դերասանուհի Լալա Մնացականյանի ամուսինն է: 1972թ. ավարտել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը, 1978թ.` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1984թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: 1985-95թթ աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության փորձարարական կոմբինատում` որպես գլխավոր նկարիչ, 1980-2002թթ` Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում` որպես բեմադրող նկարիչ, 1982-94թթ` Հանրապետական մանկական գեղագիտական կենտրոնում: 1998թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի բաժնում (2013թ.` դոցենտ): Ստեղծագործական գործուղումներով եղել է Ռումինիայում, Հարավսլավիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Գերմանիայում, Մոսկվայում: 1984թ-ից ցուցադրվել է հանրապետական ցուցահանդեսներում: 2004թ-ից Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գլխավոր նկարիչն է: Ձևավորել է ավելի քան 30 հեռուստատեսային ներկայացում` «Սինյոր Պապագատտո», «Հովնան Խութեցի», «Սպենսեր Դոնովանի գործը», «Մուսա լեռան 40 օրը», «Զաբուղոն», «Ինկած բերդի իշխանուհին» և այլն, շուրջ 20 թատերական գործ` «Կարմեն» բալետ, «Լիլիթ» փոփ օպերա, «Ֆիլումենա Մարտուրանո», «Դիոգենես», «Հացթուխի կինը» և այլն: Եղել է «Էրեբունի-Երևան», «Քրիստոնյա Հայաստան-1700», «Ավարայր-1550», «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Համահայկական խաղեր», «Հայոց գրեր-1600» և բազմաթիվ այլ տոնախմբությունների բեմադրող նկարիչը: Ավելի քան 40 ազգային տարազների, զինանշանների հեղինակ է: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար