Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Հաղորդավար, պրոդյուսեր, պետական գործիչ

Ծնվել է 1980թ. հունվարի 5-ին, Երևանում: 1986-96թթ սովորել է Երևանի Դերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, 1996-2000թթ` Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1995-96թթ խաղացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈւՀԱ թիմի կազմում և դարձել «Շարմ» ընկերության կողմից կազմակերպած հայաստանյան լիգայի չեմպիոն: 2002-03թթ աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, 2003-04թթ` «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ: 2004-10թթ հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը: 2007-10թթ աշխատել է «TV 5» հեռուստաընկերությունում և «Ֆոկուս» պրոդյուսերական կենտրոնում: Եղել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հիթ շքերթ» և «TV 5» հեռուստաընկերության «Տեխնոպարկ» հաղորդաշարերի հաղորդավարը: Նկարահանվել է տեսահոլովակներում, «Փախուստ» և «Հիպոկրատի երդվյալները» հեռուստասերիալներում: Վարել է «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահի» ռադիո նախագծերը «Սիթի FM» կայանում, բազմաթիվ համերգներ, այդ թվում` ԱՄՆ-ի «Գոլդեն սթար» հայկական մրցանակաբաշխությունը: Հանդիսացել է «Ալա Բալա Նիցա» ֆիլմի գծային պրոդյուսերը: 2011թ-ից հանդիսացել է «No comment» ներկայացման ադմինիստրատորը: 2010թ-ից հիմնել է «A company» պրոդյուսերական կենտրոնը, որի շրջանակներում աշխատել է հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` որպես երաժշտական պրոդյուսեր: 2011թ-ից սկսել է զբաղվել հրապարակային հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Հանդես է եկել մի շարք հրապարակումներով: 2013թ-ից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած «Արարատ Մեդիա Գրուպ» ընկերության գլխավոր խմբագիրը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը: 2013-15թթ սովորել է ՀՀ ԳԱԱ քաղաքագիտության ֆակուլտետում: 2015թ-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ է, 2018թ-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար