Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԿԱՐԼԵՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ

Բեմադրիչ

10 մայիս, 1942 - 16 հուլիս, 1984

Կարապետ Վարժապետյան

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Ծնողները` Պողոս Վարժապետյանը և Աննա Վարժապետյանը, Հալեպ են գաղթել Արևմտյան Հայաստանի Բալու քաղաքից: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Ստալինյան բռնաճնշումների արդյունքում` 1949թ. ընտանիքով աքսորվել է Սիբիրի Ալթայ երկրամաս, Տյագուն գյուղ: 1956թ. վերադարձել է Հայաստան: 1959թ. ավարտել է Երևանի Չկալովի անվան միջնակարգ երեկոյան դպրոցը և անցել աշխատանքի Երևանի պահածոների գործարանում` իբրև հյուսն: 1961թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1962թ. մեկնել է զինվորական ծառայության` Բելոռուսի Մինսկ քաղաք: Ծառայության ընթացքում աչքի է ընկել դերասանական և ռեժիսորական տաղանդով: Հաջողությամբ բեմականացրել է ռուս և ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունները: 1965թ., հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ, ներկայացրել է Սալինսկու «Թմբկահարուհին» բեմադրությունը, որից հետո պարգևատրվել «Հայրենական Մեծ պատերազմի 20-ամյակի» շքանշանով: 1965-70թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Աշխատել է ռադիոթատրոնում, կույրերի միության թատերական խմբակում, ԼՈՒՍԱՇԽ-ում, Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1978թ. եղել է գեղարվեստաթատերական ինստիտուտի ավարտական կուրսի Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» ներկայացման ռեժիսորը: 1977թ-ից աշխատանքի է անցել ՀԽՍՀ ռադիո-հեռուստատեսության պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում` իբրև ռեժիսոր: Բեմադրած հեռուստաներկայացումներից են` Ա.Չեխովի «Քեռի Վանյա», Ե.Չարենցի «Երկիր Նաիրի», Հ.Մաթևոսյանի «Մեծամոր», «Չեզոք գոտի», Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», Հ.Վարդանյանի «Կիբոսա. 7-րդ դար», Գ.Զոհրապի «Փոստալը», Շ.Շահնուրի «Պճեղ մը անուշ սիրտ», Վ.Սարոյանի «Խեղճուկրակ արաբը» և այլն: Ստեղծել է նաև բազմաթիվ ռադիոբեմադրություններ` «Էգլեթիերների ընտանիքը», «Պանը», «Սիզիփոսի քարը», «Անձրև վաճառողը», «Դոն Կիխոտ» և այլն: 1982թ. Ռիգայի ԽՍՀՄ հանրապետությունների հեռուստահաղորդումների համամիութենական փառատոնի ժամանակ արժանացել է «Ոսկե Գլոբուս» պետական մրցանակի` «Երկիր Նաիրի» բեմադրության համար: 1984թ. հետմահու արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար