Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Երգչուհի

16 օգոստոս, 1950 - 9 հուլիս, 2007

Ծնվել է Երևանում: 1957թ-ից հաճախել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: 1962թ. մասնակցել է դպրոցական քաղաքային օլիմպիադային, որտեղ առաջին հաղթանակն է ունեցել: Հիմնականում կատարել է Շառլ Ազնավուրի և Ռոբերտո Լորետիի երգերը՝ դաշնամուրով նվագակցելով ինքն իրեն: Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նկատելով երգչուհու տաղանդը, նրան հրավիրել է իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ: Հետագայում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից առաջարկ է ստացել` երգել նրա «Կռունկ» վոկալ-գործիքային անսամբլում, որտեղ էլ կատարելագործվել է որպես ջազային երգչուհի: 1967թ. Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, լսելով աղջկա հզոր ձայնը, նրան հրավիրել է իր անսամբլ, որից հետո սկսվել են արտասահմանյան շրջագայությունները: Երգչուհին տիրապետել է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին, առնչվել համաշխարհային մշակույթի և օտարազգի երաժիշտների հետ: 1973թ. Մոսկվայի Օստանկինոյում կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի` Ռ.Ամիրխանյանի «Ուր եք, տղաներ» երգի կատարման համար: Աշխատելու հետ մեկտեղ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 1970-ականներից մասնակցել է միջազգային բազմաթիվ փառատոների, ելույթ ունեցել աշխարհի տարբեր բեմերում: Խորհրդային տարիներին երգիչները պայքարել են երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար: Երգչուհին սիրահարված է եղել ամերիկյան ջազին, որի պատճառով 1980-ականներին ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմը փաստորեն «տնային կալանքի» է ենթարկել նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով: 1989թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր: 1990-ականների սկզբներին վերադարձել է Երևան, որտեղ թողարկել է մի քանի հիթեր` «Յարո ջան», «Երևան»: Մինչև 1990-ականների վերջ բնակվել և ստեղծագործել է Երևանում, որից հետո ընդմիշտ տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ շարունակել է ստեղծագործել սեփական ստուդիայում: Ինքնասպան է եղել Լոս Անջելեսի իր տանը և կտակել է` իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին:
 
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար