Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1982թ. ապրիլի 7-ին, Թբիլիսիում: 1990թ. տեղափոխվել է Երևան: 1993-95թթ բնակվել է Ռուսաստանում: 1995թ-ից վերադարձել է Երևան և 1998թ. ավարտել է Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոցը: 1998-2003թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և ֆրանսերեն լեզուների բաժնում: 2006թ. ավարտել է նաև ասպիրանտուրան և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 2006-11թթ դասավանդել է վերոհիշյալ համալսարանում: 2003-04թթ աշխատել է ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում` որպես թարգմանիչ, 2004-07թթ` ազգային ժողովրդավարության ինստիտուտում` որպես քաղաքական մշակույթի ծրագրի համակարգող, 2007-11թթ` հակակոռուպցիոն ծրագրում` որպես հակակոռուպցիոն կենտրոնների համկարգող, 2011-12թթ` «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: 2012թ-ից, Նարեկ Մարգարյանի հետ հեղինակել և վարել է «Արմքոմեդի» հաղորդումը «Արմնյուզ», «ATV» և «Արմենիա» հեռուստաընկերություններով: 2017թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ոսկե դպրոց» սիթքոմում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար