Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆ

Դերասան, օպերային երգիչ

Ծնվել է 1978թ. օգոստոսի 12-ին, Երևանում: Դերասան Ժան-Պիեր Նշանյանի և դերասանուհի Շաքե Թուխմանյանի որդին է: 1980թ. տեղափոխվել է Լոս Անջելես: Արվեստի առաջին քայլերն արել է տեղի «Howard Fine Acting» ինստիտուտում, որն ավարտել է 1998թ. և ընդունվել միանգամից երկու կրթական հաստատություն` Ստելլա Ադլերի դերասանական ակադեմիա և Էրիկ Մորիսի դերասանական ինստիտուտ: 2002թ. ավարտել է դերասանական կրթությունը և դարձել է Լի Ստրասբուրգի անվան «Դերասանի Ստուդիա»-յի ցմահ անդամ, որի նախագահն է դերասան Ալ Պաչինոն: Առաջին դերը խաղացել է 8 տարեկան հասակում` Է.դը Ֆիլիպպոյի «Ծննդյան տոներն սենյոր Կուպելոյի տանը» ներկայացման մեջ: 1989թ. խաղացել է Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ: Գլխավոր դերեր է կերտել 1998թ. նկարահանած «Dreaming in color» և 1999թ. նկարահանած «Palco and Hirsch» հոլիվուդյան ֆիլմերում: 2000-06թթ ԱՄՆ-ում կերտել է մի շարք դերեր տարբեր ներկայացումներում` Թ.Ուիլիամսի «Տրամվայի ցանկություն», Ա.Միլլերի «Վաճառողի մահ», «Տեսարան կամուրջից», Ք.Գուսի «Խաղում ենք Համլետ», Վ.Շեքսպիրի «Համլետ» և այլն: 2003-07թթ սովորել է Վիեննայի կոնսերվատորիայի օպերային բաժնում, 2007-12թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային բաժնում: 2011թ-ից երգում է Հայաստանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի Հայաստանում և արտերկրում: 2012թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Եղբայրներ» հեռուստասերիալում, 2015թ.` հոլիվուդյան «Ոճրագործի օրագիրը» և «Բյուզանդիայից Արևելք» ֆիլմերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար