ՍԱՄՎԵԼ ԲԱՂԻՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1955թ. հոկտեմբերի 25-ին, ՀՀ Իջևան քաղաքում: Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանի ամուսինն է: Ավարտել է Իջևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1976-80թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1980թ-ից աշխատել է Ստեփանակերտի Մ.Գորկու անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ դերեր, դասավանդել թատրոնին կից դերասանական ստուդիայում: 1986թ. Ստեփանակերտում հիմնել է Սուրեն Քոչարյանի անվան «Պոեզիայի թատրոն»: 1992-94թթ աշխատել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: 1994թ. տեղափոխվել է Լեհաստան: 1995-2004թթ աշխատել է Օպոլե քաղաքի Յան Կոխանովսկու անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես բեմադրող ռեժիսոր: Բեմադրել է Է.Իոնեսկոյի «Դասախոսություն», Յ.Գվացկի «Անտիգոնեն Նյու Յորքում», Ռազումովսկայայի «Վլադիմիրյան հրապարակ» և այլ պիեսներ: 2006թ. տեղափոխվել է Երևան: Աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: 2009թ. հիմնել է «Համախոհներ» թատրոնը, որտեղ խաղացել է Հ.Մաթևոսյանի «Աշնան արև», Գ.Նարեկացու «Մատյան ողբերգության» և այլ ներկայացումներում: 2007թ-ից նկարահանվել է հեռուսասերաիալներում: 1991թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար