Խաչիկ Լուկաչի

Հայագետ, եկեղեցական գործիչ

Սեյադ

Աշուղ

Եղիշե Գեղամյան

Պատմաբան, հրապարակագիր

Կարապետ Նշանյան

Գեղանկարիչ

Ֆահրատ

Աշուղ

Սուրեն Խաչատրյան

Թատերական գործիչ, բեմադրիչ

Հեղինե Դավիթյան

Արձակագիր

Արաքսյա Անանյան

Օպերային երգչուհի, բեմադրիչ

Նար Հովհաննիսյան

Օպերային երգիչ

Վլադիմիր Դանիելյան

Արձակագիր, թարգմանիչ

Մհեր Մկրտչյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ԺԱՆ-ՊԻԵՐ ՆՇԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1953թ. հուլիսի 25-ին, Կահիրեում: Օպերային երգչուհի Աննա Նշանյանի որդին է և դերասանուհի Շաքե Թուխմանյանի ամուսինը: 1971թ. ավարտել է Երևանի Կռուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի բաժին: 1976-80թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Է.դե Ֆիլիպպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» (Ֆեդերիկո), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Արտակ), Վ.Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (Գագիկ), Լ.Ռիչարդսոնի «Անտառի զավակները» (Դիկոն) և այլն: Մասնակցել է ռադիո և հեռուստատեսային ներկայացումների: 1980թ-ից տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ 1983թ. կնոջ հետ հիմնել է Վարդան Աճեմյանի անվան թատրոնը: Բեմադրել և խաղացել է մոտ 30 ներկայացումներում: Հոլիվուդում նկարահանվել է Գ.Գրեյի «Սթափ եղիր», Մ.Զիմբերգի «Աչքեր», Ա.Նիկոլի «Զենքի արքան», Ժ.Փ.Գեյզերի «Օպերացիա Ի» և այլ ներկայացումներում: Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում բեմադրել է Խ.Արամունու «Անվերադարձ ապագա» և Սլեյդի «Ռոմանտիկ կոմեդիա» ներկայացումները: Հայաստանի ազգային կինոկենտրոնում նկարահանվել է ավելի քան 13 ֆիլմերում` «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Հերոստրատ» (2002թ.), «Ժանո» (2004թ.), «Մետամորֆոզ» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «Սողանք» (2009թ.), «30 տարի, 3 օր» (2009թ.), «Վանա ծովու արշալույսը» (2011թ.), «Փուշ» (2012թ.), «Քայլ ձիով» (2013թ.) և այլն: 2015թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Բ.Սլեյդի «Ռոմանտիկ կոմեդիա» (Ջեյսն Քարմայքլ), «Վերջին ծաղրածուն» (Լու) ներկայացումներում: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար