Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԴԵՐՀՈՎԱ

Կոմպոզիտոր

Հարություն Տէր-Հովակիմյան

Ծնվել է 1974թ. փետրվարի 22-ին, Կանադայի Տորոնտո քաղաքում: 1991թ. «Hi-Bias Records» ընկերության հետ կնքել է առաջին պայմանագիրը, որից հետո սկսել է երաժշտական գործունեությունը: 1992թ., «Temperance» բեմական անունով, թողարկել է առաջին «Phantasy» ալբոմը: Մինչ 2002թ. միջազգային երաժշտական ասպարեզում գրել և թողարկել է ավելի քան 300 երգ: Համագործակցել է համաշխարհային այնպիսի առաջատար ձայնագրման ընկերությունների հետ, ինչպիսիք են` «Sony», «BMG», «Universal Music» և այլն: 2002թ. տեղափոխվել է Երևան, սակայն մինչ 2006թ. աշխատել է արտասահմանյան շուկայի համար: 2006թ. վերամշակել, գործիքավորել և թողարկել է առաջին հայկական գործը` «Քամի փչի» վերնագրով, որը կատարել է «Հայք» խումբը և դարձել «Տարվա հիթ»: Երգահանի ստեղծագործությունների մեծ մասը դարձել են տարբեր տարիների հիթեր, որոնցից են Սոֆի Մխեյանի «Օրը և ներկան», Սիրուշոյի «Քելե, քելե», որը մասնակցել է «Եվրատեսիլ 2008» միջազգային երաժշտական մրցույթին և գրավել 4-րդ տեղը, գործիքավորել է Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը, որը հաղթանակ է բերել Հայաստանին` «Մանկական Եվրատեսիլ 2010» միջազգային երաժշտական մրցույթում: 2006թ-ից համագործակցել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Արամե, Լիլիթ Հովհաննիսյան, Հասմիկ Կարապետյան, Դավո, Արփի, Արսեն Սաֆարյան, «Ռեյնկարնացիա» և ուրշներ: 2009թ-ից հանդիսանում է «Չարենցի 28» ռեստորանի համասեփականատերը: