ՄԻԽԱԻԼ ԳԱԼՈՒՍՏՅԱՆ

Դերասան

Նշան Գալստյան

Ծնվել է 1979թ. հոկտեմբերի 25-ին, Սոչիում: Վաղ հասակից երգել, պարել ու ասմունքել է: Սովորել է Սոչիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ապա` 5 տարի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Զբաղվել է «Ձյուդո» մարզաձևով: Հինգերորդ դասարանը ավարտելուց հետո, տեղափոխվել է թիվ 8 գիմնազիա, որտեղ առաջին անգամ բեմ է բարձրացել` իր ստեղծած Վիննի-Պուխի դերով: 10-րդ դասարանից ընդգրկվել է դպրոցական ՈւՀԱ թիմում, դարձել է թմի կապիտանը և հաղթանակներ ունեցել մարզի դպրոցական ու բուհական թմերի հետ խաղերում: 1996թ. ավարտել է դպրոցն ու ընդունվել բժշկական ուսումնարան, որից հետո` Սոչիի Տուրիզմի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Այդ ընթացքում արդեն խաղում էր «Утомлённые солнцем» ՈւՀԱ թմում, որի հետ մասնակցել է բարձրագույն լիգայի խաղերին: Զբաղվածության պատճառով կիսատ է թողել ուսումը և 2002թ. դարձել է թմի կապիտանը: 2003թ. թիմը դարձել է հաղթող, իսկ 2004թ., 2005թ. և 2009թ.` ՈւՀԱ ամառային մրցարշավի հաղթող: 2006թ-ից, որպես դերասան, մասնակցել է ռուսական «Նաշա Ռաշա» հումորային հեռուստանախագծին, ինչպես նաև` բազմաթիվ այլ հեռուստատեսային նախագծերի, հաղորդումներ` որպես դերասան, ժյուրիի անդամ: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Հիտլեր կապուտ» (2008թ.), «Հղիները» (2011թ.), «Ամենալավ ֆիլմ» (2008թ.), «Զայցև+1» (2011-14թթ), «Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի» (2012թ.), «Այն նույն Կառլսոնը» (2012թ.), «Տոմս դեպի Վեգաս» (2012թ.) և այլն: 2011թ. ընդունվել է Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիա:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար