Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԴՈՆԵԼՅԱՆ

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ծնվել է 1950թ. դեկտեմբերի 1-ին, Նյու Յորքում: 6 տարեկան հասակից սկսել է նվագել: 14 տարեկանում ելույթ է ունեցել ջազային նվագախմբի հետ: Ավարտելով կոնսերվատորիան` հանդես է եկել համերգներով, կատարել Բախի, Բեթհովենի, Դեբյուսիի, Պրոկոֆևի գործերը: 1972թ. ավարտել է ԱՄՆ «Կոլումբիա» համալսարանի երաժշտության բաժինը: 1975թ. դարձել է հայտնի աֆրոկուբացի պերկուսիոնիստ Մոնգո Սանտամարիայի խմբի անդամ, որի շրջանակներում մասնակցել է բազմաթիվ համերգների, ձայնագրվել մի շարք ձայնասկավառակներում: Հետագայում աշխատել է ջազի նշանավոր գործիչներ Լայոնել Հեմփթոնի, Սոնի Ռոլլինզի և այլոց հետ: 1980-ականներին ստեղծել է «Էսենս» ջազ համույթը, թողարկել ձայնապնակներ: Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 1986թ-ից դասավանդում է ջազային երաժշտություն: Մշակել է հայկական մեղեդիներ ջազի համար: Երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի և պրոդյուսեր Ջորջ Ավագյանի հետ համատեղ թողարկել է «Լսիր սրտիս զարկը» ձայնասկավառակը: Նրա հետ համագործակցել են նաև փողհար Բարի Դանիելյանը և Արտո Թունջբոյաջյանը: 1998-2002թթ համերգներով պարբերաբար հանդես է եկել Հայաստանում: Դասավանդում է ԱՄՆ բարձրագույն դպրոցում և, հաճախակի, ջազային վարպետության դասերով հանդես է եկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, կազմակերպել է սեմինարներ, գրել ջազային թեմայով աշխատություններ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար