Լևոն Բաշալյան

Արձակագիր, թարգմանիչ

Ցիցիլիա Բրուտյան

Երաժշտագետ

Էդվարդ Ջրբաշյան

Գրականագետ

Լևոն Կոջոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Խառատյան

Պատմաբան, բանասեր

Ազատ Մաթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռուբեն Հասրաթյան

Ճարտարապետ

Նաիրա Գուրջինյան

Երգահան, երաժշտագետ

Սեյրան Գրիգորյան

Գրականագետ

Աննա Պանի

Դերասանուհի

Արփենիկ Հակոբյան

Թավջութակահար

 

 

 

 

ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆ

Կոմպոզիտոր

25 ապրիլ, 1924 - 26 օգոստոս, 2021

Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Թաթուլ Ալթունյանի խմբավարության և Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարաններում: 1952-54թթ եղել է Լենինականի Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: 1952-58թթ ծավալել է մանկավարժական գործունեություն: 1955-61թթ եղել է Երևանի հանրապետական պարարվեստի ուսումնարանի տնօրենը, 1961-64թթ՝ Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության առաջին գլխավոր խմբագիրը, 1964-66թթ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը, 1966-71թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր-տնօրենը, 1981-85թթ՝ Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Հեղինակել է սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, օպերային, օպերետային, կամերային, խմբերգային, վոկալ, վոկալ-գործիքային երկեր: Երկերից են՝ «Հազարան բլբուլ» բալետային սյուտը (1967թ., 4 մաս), «Զուգերգ Ֆուգայի ձևով» ջութակահարների անսմաբլի համար (1967թ.), «Ամբոխները խելագարված» պոետորիան (1978թ., ըստ Ե.Չարենցի համանուն պոեմի), վոկալ-գործիքային շարք՝ «Քառատողեր» սոպրանոյի, կամերային անսամբլի համար (1978թ., 6 մաս), «Իմ Հայաստան» պոեմը մեցցոսոպրանոյի, տենորի, բասի, ժողովրդական գործիքների անսամբլի համար (1983թ., 3 մաս), «Նազանի հարսնացուն» մյուզիքլը (1988թ.), «Կոնցերտ-ֆանտազիա» մեներգող շեփորի, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար (1989թ., 3 մաս), «Ռեքվիեմ» ակապելլա երգչախմբի, սոպրանոյի, ասմունքողի համար (1989թ.), «Ճակատագիր» կամերային ֆոլկ-օպերան (1990թ.), «Սիրո անհուն առեղծվածը» կամերային օպերան (1992թ.), «Գարունը անտառում» վոկալ-գործիքային շարքը սոպրանոյի, դաշնամուրի համար (5 մաս), «Երեք էջ կնոջ օրագրից» վոկալ-գործիքային շարքը  սոպրանոյի, դաշնամուրային տրիոյի համար (3 մաս), «Էպիտաֆիա» սոպրանոյի, կամերային անսամբլի համար, «Քեզ հետ Հայաստան» մեցցոսոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար, «Վանա ծովը» մեցցոսոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար, «Աշուն էր գյուղում հարսանիք» համերգային ներկայացումը, երգի-պարի անսամբլի համար (8 մաս), «Վեց ռոմանս առանց խոսքի» դաշնամուրային տրիոն, (2000թ.), «Իմ նազելուն սպասում եմ այս գիշեր» տենորի և դաշնամուրի համար, «Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա այսպես» բարիտոնի և դաշնամուրի համար, «Բոլորը՝ քեզ» տենորի և դաշնամուրի համար, «Թափառում ենք փողոցներում», «Կարոտի պահին», «Սիրո երգ» և այլ 16 ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար, երգեր՝ ժողովրդական գործիքների անսմաբլի նվագակցությամբ («Տարիներ հետո», «Կուզե՞ս լինիմ», «Սերս գաղտնի թող մնա», «Գյումրի-Լենինական», «Մայրս փոքրիկ», «Ամեն տեսակ երգեցի»): Հեղինակել է նաև երգեր՝ երգ-պարի անսամբլի համար, էստրադային երգեր, հրատարակել ստեղծագործությունների ցանկ: Հեղինակել և կազմել է «Խոսք Սպենդիարովի մասին», «Սպենդիարովը՝ երաժշտության մասին» (1971թ., ռուսերեն), «Խոսք Արամ Տեր-Հովհաննսիյանի մասին» (1976թ.), «Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին» (1977թ.), «Կ.Սարաջև», «Խոսք Կ.Սարաջևի մասին» (1979թ., ռուսերեն), «Խոսք ուսուցչի մասին» (կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի ծննդյան 100-ամյակին, 2010թ.) գրքերը: Եղել է Հայաստանի կոմպոզիտորների, ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահը: 2002թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշաններով: 1990թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2013թ.՝ Գյումրու, 2020թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար