
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՊԵՐՃ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժինը: 8 տարի զբաղվել է Դյուդո մարզաձևով, արժանացել մի շարք պատվոգրերի այդ ասպարեզում: 4 տարի խաղացել է Ուրախների և հնարամիտների ակումբում: 1997թ. սովորել է թմբկահար Արմեն Ավետիսյանի մոտ, ապա` ինքնուս: Սկզբնական շրջանում նվագել է «Western» և մի քանի այլ ռոք խմբերում: 2005թ-ից նվագում է «Արտ Վոիսիս» ջազ խմբում: Աշխատել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Անդրե, Արամո, Անի Քրիստի, Հայկո, Սիրուշո, Արամ MP3 և այլք, մի շարք ջազ, ռոք խմբերի և երաժիշտների հետ` Լևոն Մալխասյան, «Gor & friends», «Գրուվ ին Բենդ», «Նուզ» և այլն: Նվագել է բազմապիսի հեռուստանախագծերում` «Հայսուպերսթար», «Իքս Ֆակտոր», «Նոստալջի», «Կենդանի մատյան», «Երկու աստղ»: Մասնակցել է մի քանի միջազգային երաժշտական փառատոների, իսկ 2009թ. «Արտ Վոիսիս» խմբի հետ Բուխարեստում մասնակցել է ջազ փառատոնի և արժանացել «Գրան Պրի» մրցանակի: Աշխատել է արտասահմանյան մի քանի երաժիտների և երգիչ-երգչուհիների հետ: Լոս Անջելեսում մասնավոր դասընթացների է հաճախել Քրիս Քոլեմանի մոտ և նվագել «գոսպել»: 2019թ-ից անդամակցում է «Տամա» հարվածային գործիքների միջազգային ընկերությանը: