Մուրացան

Արձակագիր

Հայրապետ Հայրապետյան

Մանկագիր, թարգմանիչ

Հակոբ Կոջոյան

Գեղանկարիչ

Շառլ Ժերար

Դերասան, կինոռեժիսոր

Հրանտ Բեգլարյան

Կոմպոզիտոր

Իգիթ Ղարիբյան

Պատմաբան, հնագետ

Հովհաննես Պապիկյան

Լրագրող, հրապարակախոս

Արմեն Դոնելյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ալիս Կապլանջյան

Դերասանուհի

Վիլիկ Զաքարյան

Գեղանկարիչ

Սերժ Ավետիքյան

Դերասան, կինոռեժիսոր

Հմայակ Հակոբյան

Դերասան, աճպարար

Կարինե Բաբաջանյան

Օպերային երգչուհի

Անի Քոչարյան

Դերասանուհի

 

 

 

 

ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ

Երգահան

Մարինե Վարդանյան-Համբարձումյան

Ծնվել է 1958թ. նոյեմբերի 24-ին, Մոսկվայում: Ներկայանում է «Ալես» ստեղծագործական կեղծանունով՝ զավակների՝ Ալեքսանդրի և Սեդայի անունների հապավումից: 1975-79թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1979-82թթ աշխատել է Երևանի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոցում` որպես մանկավարժ: 1982-87թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում, որտեղ ստացել է Վահրամ Փափազյանի անվան կրթաթոշակ: 1987թ-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում, որին զուգահեռ սովորել է նաև ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: 1987-98թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի արվեստի տեսության և պատմության ամբիոնում: Աշխատանքի բերումով 1993թ-ից մեկնել է ԱՄՆ: 1998-2008թթ աշխատել է Վաշինգտոնում և Մոսկվայում` որպես արվեստի խորհրդատու: Հեղինակել է շուրջ 300 հայերեն և ռուսերեն երգեր, որոնցից մոտ 60-ը տեղ են գտել նրա թողարկած թվով 5 սկավառակներում` «Կհեռանամ ինձանից» (1999թ.), «Իմ բարդիներ» (2001թ.), «Մտորումներ» (2003թ.), «Քո կողքին և առանց քեզ» (2007թ.), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010թ.): Նաև հեղինակել է իր բոլոր երգերի խոսքերը, որոնք կատարում են Հայաստանի երգարվեստի լավագույն ներկայացուցիչները: Ունի նաև 12 սինգլ` «Քարե անձրև», «Պատրանքի թևով», «Постойте, господа», «Դարի զավակներ» և այլն: Վերջինիս համար արժանացել է Սայաթ-Նովայի համահայկական մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակին: 1989թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 2008թ. վերադարձել և հաստատվել է Երևանում: 2009թ. եղել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից, որի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի, որոնցից են` Վաշինտոնում հայ-ամերիկյան ասամբլեայի և Մոսկվայի «Արմենիա» պրոդյուսերական ընկերության կողմից ստացած մրցանակները` հայկական արվեստում ունեցած ավանդի համար: 2010թ. թողարկել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն: