
Գևորգ Միրաղյան
Դերասան

Աղավնի Փափազյան
Դերասանուհի

Սիլվա Կապուտիկյան
Բանաստեղծ

Մանյա Ղազարյան
Արվեստաբան

Ռոպեր Հատտեճյան
Արձակագիր, հրապարակախոս

Վազգեն Գաբրիելյան
Գրականագետ

Արբի Ավանեսյան
Կինոռեժիսոր, բեմադրիչ

Սամվել Մուրադյան
Գրականագետ

Իրինա Ալլեգրովա
Երգչուհի

Սամվել Բաղդասարյան
Խեցեգործ, գեղանկարիչ

Ռուբեն Բաբայան
Բեմադրիչ

Մարտին Ուլիխանյան
Կոմպոզիտոր, կլառնետահար

Արսեն Գրիգորյան
Դերասան, հաղորդավար, երգիչ
ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆ

Ծնվել է 1969թ. մարտի 14-ին, Երևանում: 1996թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1997թ-ից ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ Մուսինի դասարանում: 1995թ-ից եղել է Երևանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ասիստենտ, ապա` սիմֆոնիկ նվագախմբի պատասխանատու դիրիժորը, 1997թ.` Երևանի Կամերային երաժշտական թատրոնի երաժշտական ղեկավարը և դիրիժորը: 1997թ. հանդես է եկել Մեծ Բրիտանիայի Ալդենբուրգ քաղաքում տեղի ունեցող փառատոնում: 2001թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ մինչ 2015թ. եղել է գլխավոր դիրիժորը: 2001-02թթ բեմադրել է Բիզեի «Կարմեն» և Բելինիի «Նորմա» օպերաները, որոնք 2003թ. բեմադրել է նաև Մոսկվայի Մեծ թատրոնում: 2002-03թթ Գ.Ռոժդեստվենսկու հետ համատեղ Իտալիայի Թուրին քաղաքում բեմադրել է Պ.Չայկովսկու «Օպրիչնիկ» օպերան և 5 համերգով հանդես է եկել Կալիարիում: Հետագայում բազմաթիվ հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Հունաստանում, Պորտուգալիայում, Իտալիայում, Լիբանանում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և այլուր: 2000թ. աշխատել է արաբական հայտնի երգչուհի Ֆայրուզի հետ, ում հետ 2000-01թթ և 2003թ. մասնակցել է Բեյրութի երաժշտական փառատոներին: 2005թ. Ստամբուլի կենտրոնում ներկայացրել է Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը: 2006թ. ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկ նվագախումբը և բացել է 11-րդ միջազգային երաժշտական Օլիմպսոս փառատոնը: 2008թ. Դամասկոսի արաբական մշակութային փառատոնի ժամանակ հանդես է եկել միջազգային նվագախմբի և երգչախմբի նվագակցությամբ: 2009թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2013թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2006թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: