ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1989թ. մարտի 20-ին, Երևանում: Սովորել է Երևանի Ռ.Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցում: 2010թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Մասնագիտությամբ դրամատիկ թատրոնի ռեժիսոր է: 2010թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ա.Կուրեյչիկի «Զգուշացեք կանայք են» (Լուլու), Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Վարդուհի), «Արեգնազան» (Շողեր), «Ոսկի քաղաքը» (Քանաքարա), Ա.Միլլերի «Սալեմի վհուկները» (Էլիզաբեթ), Ա.Չեխովի «Արջը» (Պոպովա), «Առաջարկություն» (Նատալիա Ստեպանովնա) և այլն: Աշխատել է նաև «7 stage» դերասանական ստուդիայում` որպես բեմական խոսքի դասախոս: 2010թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դիմակահանդես»,  «Եղբայրներ» հեռուստասերիալներում: 2012-13թթ «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Բրենդ Թայմ» կոմերցիոն հաղորդաշարը: