Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՏԵՐ-ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1950թ. մարտի 10-ին, Երևանում: Սովորել է Երևանի Կռուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում, ավարտել է Հ.Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: 1967-71թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլիական ֆակուլտետում: Աշխատել է Երևանի Ե.Չարենցի անվան և Գյումրիի թիվ 35 միջնակարգ դպրոցներում` որպես անգլերենի ուսուցչուհի: 1973թ. ամուսնացել և տեղափոխվել է Գյումրի, որտեղ մասնակցել է Ուսուցչի տան ժողովրդական թատրոնի աշխատանքներին` նախ որպես դասատու, ապա` դերասանուհի և ռեժիսոր: Խաղացել է Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Անույշ, Սողոմե), «Մեծապատիվ մուրացկաններ» (Շողակաթ), Գ.Ֆիգեյրեդոյի «Եզովպոս» (Քլեյա), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա), Ա.Բարանգայի «Խելքի եկ, Քրիստափոր» (Անկա), Ե.Օտյանի «Խնդրանք` անցնինք» (Եվփիմե) և այլ ներկայացումներում: Բեմադրել է Մոլիերի «Սկապենի արարքները», Է.դե Ֆիլիպպոյի «Դոն Ռաֆայելեն` տրոմբոնահար», «Ուրվականները», Գ.Տեր-Գրիգորյանի «Զգուշացե'ք, նա դեռ կա» ներկայացումները: 1979-84թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: 1984թ-ից աշխատանքի է անցել Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1999թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Անժելա, Սոֆիկ), Ժ.Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Ա.Քալանթարյանի «Թիկունք» (Նազիկ), Վ.Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգերը» (Ժակինետտա), «Իրական պատմություն» (Անահիտ), Արիստոփանեսի «Լիսիստրատե» (Կին), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Քաբատո), Հ.Պարոնյանի «Շողոքորթն» (Թերեզա), «Ատամնաբույժն արևելյան» (Մարթա), Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը» (Միսս Պեդդի), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Քեթևան), Լ.դե Վեգայի «Պարտիզպանի շունը» (Անարդա), Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս» (Կլավդիա Վասիլևնա), Ա.Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում» (Բալզամինովա), Խ.Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» (Օրիորդ Վարսենիկ), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Ամազոն) և այլն: Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, կատարել է թարգմանություններ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար