Ղուկաս Ինճիճյան

Բանասեր, աշխարհագրագետ

Հայկ-Հակոբ Տետեյան

Թարգմանիչ, հրատարակիչ

Անանիա Սուլթանշահ

Մշակութային գործիչ, բժիշկ

Խնկո Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Հայկ Դավթյան

Ճարտարապետ

Հակոբ Մկրտչյան

Լեզվաբան, բարբառագետ

Սարգիս Աղամալյան

Օպերային երգիչ

Գոհար Գասպարյան

Հաղորդավար

Մանե Գրիգորյան

Հաղորդավար

 

 

 

 

ՆԱՐԵ ՀԱՅԿԱԶՅԱՆ

Դերասանուհի, նկարչուհի

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 17-ին, Երևանում: 1987թ. ավարտել է Երևանի Մ.Արազու անվան միջնակարգ դպրոցը: 5 տարի սովորել է Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցի թավջութակի բաժնում: 1984թ-ից զուգահեռ սովորել է Հայաստանի թատերական միությանը կից դերասանական ստուդիայի մնջախաղի և դրամատիկ թատրոնի բաժիններում, որի ընթացքում խաղացել է 13 մանրապատումային ներկայացումներում: 14 տարեկան հասակից խաղացել է արդեն պրոֆեսիոնալ բեմում: 1988-91թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի բաժնում: 1986-2001թթ աշխատել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնում: 1986-91թթ զուգահեռ աշխատել է Երևանի Էքսպերիմենտալ երիտասարդական թատրոնում, որտեղ խաղացել է Պ.Տուրրինիի «Առնետաորս», «Մոխրոտ» և այլ ներկայացումներում, 1991-97թթ` «Գոյ», 1995-2003թթ` Երևանի պետական Համազգային թատրոններում: Խաղացել է Ս.Կոսյանի «Գուցե փրկվենք» (Հույս), Մոլիերի «Տարտյուֆ» (Մարիան), Լ.Պիրանդելոյի «Վեց պերսոնաժ հեղինակը որոնելիս» (Խորթ աղջիկ), Է.Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» (Դեզի), Վ.Սարոյանի «Օպերա, օպերա» (Ռոկսան), «Արթմնի երազ» (Աղջիկ), Շ.Բոդլերի «Չարի ծաղիկներ» (Կին-կատու), Օ.Ուայլդի «Սալոմե» (Սալոմե), Մանուի «Օսկար» (Սպասուհի), Գրիգորյանի «Անվերնագիր» (Թավջութակահար), Գ.Շահինյանի «Պատ» (Կին), Պ.Զեյթունցյանի «Խոր Վիրապ» (Հռիփսիմե կույս) և այլ ներկայացումներում: 2001թ-ից հանդես է եկել մոնոներկայացումներով, որպես բեմադրիչ և դերակատար` «Անհոգություն», «Ավտոբուս», «Փակագիծ» (Ջ.Մատինյանի արձակ գործերի հիման վրա) և այլ մանրապատումներ: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում, մասնակցել կինոփառատոների, ռադիոյի և հեռուստատեսային բեմականացումների, որոնցից են` Վ.Սարոյանի «Մարդկային կատակերգություն», Ռոդարի «Թագավորը մերկ է», Զաքարյանի «Կոմիտաս», Մատինյանի «Ջութակ և սրինգ», Զուդերմանի «Արևի շողեր», Գ.Շահինյանի «Երեկ, այսօր, վաղը», «Ցլամարտ», Կ.Խոդիկյանի «Դարպասներ», Գ.Զոհրապի «Գիշերվան մարդը» և այլն: Նկարահանվել է «Առաջին հայը», «Ժամկետը 7 օր» (1990թ.), «Ավետիք», «Հերոստրատ» (2001թ.) և այլ ֆիլմերում: Արժանացել է մի շարք մրցանակների: 2003թ. առաջին «Արմմոնո» թատերական փառատոնի ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն դերասանուհի» մրցանակին, իսկ «Վերադառնում եմ, մոռացեք» մոնոներկայացումը` «Լավագույն գեղագիտական մրցանակ»-ի: Նույն թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: Հետագայում ստացել է բազմաթիվ այլ մրցանակներ «Իմամ Զամի», «Գուցե փկվենք» և ուրիշ գործերի համար: 2004թ. տեղափոխվել է Լոս Անջելես: 2005թ. բեմադրել է «Նոր սկիզբ», 2006թ.` Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» ներկայացումները: Լոս Անջելեսի հայկական «Հորիզոն» հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Փակագիծ» հաղորդաշարը: 2009թ. նկարահանվել է «Էմիգրանտներ» հեռուստասերիալում: Զբաղվել է նաև հագուստի ձևավորմամբ, նկարչությամբ, ունեցել է մի քանի ցուցահանդեսներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար