Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Անդրանիկ Բերբերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

 

 

 

 

ԱՎՈ ԽԱԼԱԹՅԱՆ

Դերասան, երգիչ

Ավետիք Խալաթյան

Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: Դերասանուհի Փիրուզա Կոզակյանի որդին է, երգչուհի Նունե Եսայանի ամուսինը: 1998թ. ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան միջնակարգ և Հ.Կոջոյանի անվան արվեստի դպրոցները: 1998-2002թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում` Մ.Ռաֆաելյանի արվեստանոցում: Ուսանողական տարիներից խաղում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես մյուզիքլի ժանրի դերասան: Կերտել է մի շարք գլխավոր դերեր: Խաղացել է Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Չարենց), Բ.Բրեխտի «3 գրոշանոց օպերա», Գ.Խանջյանի «Էսպես մինչև երբ» (Ոստիկան), «Ինձնից պրծում չկա» (Շխոն), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Կոտե Փանդիաշվիլի), Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար» (Կիպար), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Խեղկատակ), Ժ.Հարությունյանի «Պարոն Բաբիկը և մյուսները» (Բաբիկ) ներկայացումների մեջ: Աշխատել է նաև Երևանի Համազգային և Կամերային թատրոններում ու «Օպերացիա Նեմեսիս» բեմադրությունում` Նարեկ Դուրյանի թատերախմբում, որտեղ կերտել է Սողոմոն Թեհլերյանի կերպարը: Մասնակցել է նաև մշակութային բազմաթիվ միջոցառումների, հեռուստատեսային մեծամասշտաբ նախագծերի` որպես երգիչ: 2015թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` Տ.Չուխաճյանի «Կարինե» օպերետի համար: 2016թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: