Սյուզան Գարագաշ

Դերասանուհի

Մինաս Ավետիսյան

Գեղանկարիչ

Յուրի Պետրոսյան

Պատմաբան, արևելագետ

Խաչիկ Ղարաբեկյան

Բեմանկրաիչ, գեղանկարիչ

Գառնիկ Մանուկյան

Բանաստեղծ, արձակագիր

Յուրի Պետրոսյան

Քանդակագործ

Արգամ Այվազյան

Պատմաբան, մատենագետ

Սամվել Ղազարյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Վահան Տեր-Ղազարյան

Արձակագիր, դրամատուրգ

Արա Զարյան

Ճարտարապետ

Համլետ Առաքելյան

Հաղորդավար, գրող

 

 

 

 

ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1960թ. մայիսի 16-ին, Երևանում: 1978-80թթ աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության «Հեռուստաթատրոն» նախագծում` որպես ռեժիսորի օգնական: 1982-83թթ աշխատել է Հեռուստատեսության երիտասարդական հաղորդումների խմբագրությունում` որպես ռեժիսորի օգնական: 1983-87թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում: 1988-2007թթ դասավանդել է նույն ֆակուլտետում: 1997-2006թթ աշխատել է «Նորք», ապա` «Թեքեյան» թատերախմբում, որտեղ խաղացել է «Աշնան արև», «Վերջին գնչուն» ներկայացումներում: 2008-10թթ աշխատել է «Մետրո» թատրոնում, որտեղ խաղացել է «Շաշաստան», «Գավառական անեկդոտներ» ներկայացումներում: 1984թ-ից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիային կից Հ.Մալյանի անվան կինեդերասանի թատրոնում, որտեղ խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, ինչպիսիք են` «Հեքիաթներ», «Դեկամերոն», «Աստվածային կատակերգություն», «Կարոտ», «Քեռի Վանյա», «Ընկեր Փանջունի», «Խաղաղ հանգրվան», «Ցեղի ֆիզիոլոգիա», «Պատմություններ գնացքում», «Սաստիկ կեմունիստներ», «Ամուսնություն» և այլն: Ներկայացել է նաև մի շարք կոմերցիոն ներկայացումներով, ինչպիսիք են` «Խաղում ենք 1700», «Մեա կուլպա», «Վերելք», «Ժանգոտ բանալի», «Երկու ընկեր` չհաշված կյանքը», «Սարերում կյանք կա»: Նկարահանվել է բազմաթիվ գեղարվեստական կինոնկարներում, որոնցից են` «Բումերանգներ», «Սպիտակ ոսկոր», «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Դիպուկահարը», «Կորցված և գտնված Հայաստանում» և այլն: 2010թ-ից աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում, որտեղ նկարահանվել է հեռուստասերիալներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար