Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ՄԱՐՋԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1982թ. հուլիսի 9-ին, ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում: 1999թ. ավարտել է ՀՀ Մեծամոր քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2005թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Հալիդե հանըմ), Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները» (Անգուստիաս), Ս.Քեյնի «Փսիխոզ 4.48», Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Նուարդ), Ն.Բաերի «Դեպք մետրոյում» (Մյուրիել) և այլն: 2002-12թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, նախ որպես տիկնիկավար, ապա՝ հաղորդավար: 2009թ. մասնակցել է «Երկու աստղ» երաժշտական նախագծին: Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում՝ «Որբերը» (2008թ.), «Ուր է իմ տղամարդը» (2011թ.), «Ոստիկաններ» (2011թ.), «Երեք կյանք» (2014թ.), «Փրկագին» (2015թ.): Նկարահանվել է նաև «Սպանված աղավնի» (2008թ.), «Երեք ընկեր» (2009թ.), «Պահանջվում է միլիոնատեր» (2010թ.), «Սպասում» (2013թ.), «Հյուսիս-Հարավ» (2015թ.), «Որոգայթ» (2015թ.), «Եվա» (2016թ.), «Երկրաշարժ» (2016թ.) ֆիլմերում: 2012թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ 2015թ. նկարահանվել է «Ֆուլ Հաուս» հումորային նախագծում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար