
Անդրեաս Տեր-Մարուքյան
Քանդակագործ

Տիգրան Պոլատ
Գեղանկարիչ

Հովհաննես Զարիֆյան
Դերասան

Ցոլակ Խանզադյան
Գրականագետ, թարգմանիչ

Արիստակես Վարդանյան
Լեզվաբան, բանասեր

Արմիս
Գեղանկարիչ

Գևորգ Սանամյան
Կինոօպերատոր

Աթանես Սենալ
Բանաստեղծ

Ներսես Կագրամանով
Թատերագետ, լրագրող

Լևոն Տոնականյան
Գեղանկարիչ

Արտաշես Մաթևոսյան
Հայագետ, պատմաբան, ձեռագրագետ

Գառնիկ Ադդարյան
Բանաստեղծ, հրապարակախոս

Հրաչ Ավանեսյան
Գեղանկարիչ

Կարեն Գասպարյան
Գեղանկարիչ

Գոհար Հովհաննիսյան
Երգչուհի
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

25 հունիս, 1899 - 8 հուլիս, 1937
Ալեքսանդր Թևոսյան
Ծնվել է ՀՀ Գորիս քաղաքում: Սովորել է Գորիսի ծխական դպրոցում, 1910-17թթ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ուր աշակերտել է ժամանակի նշանավոր հայագետներին: 1915-16թթ աշխատել է Զանգեզուրի Լոր (այժմ՝ Սյունիքի մարզ) գյուղում՝ որպես ուսուցիչ։ 1918թ. կամավորական խմբերի կազմում մասնակցել է Էրզրումի, Կարսի կռիվներին, ապա` Սարդարապատի հերոսամարտին: 1918-19թթ եղել է թղթակից, սրբագրիչ, Երևանի որբերի գիմնազիոնի դասատու, ապա ընդունվել է Թիֆլիսի պոլիտեխնիկումը։ 1920-23թթ ուսանել է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատել է Երևանի սերմնաբուծական կայանում, Զանգեզուրում (1924-26թթ գավառի գլխավոր գյուղատնտեսն էր և հողբաժնի վարիչը) Հողժողկոմատում և գյուղատնտեսական մամուլի օրգաններում: Գրել սկսել է Գևորգյան ճեմարանում սովորելու տարիներին։ 1915թ. Շուշիի «Փայլակ» թերթում տպագրել է ֆելիետոն Գորիսի քաղաքագլխի ապօրինությունների մասին, իսկ 1918թ. Երևանի «Ժողովուրդ» թերթում՝ մի շարք ակնարկներ՝ պատերազմական թեմայով։ 1920-ական թվականներին նախաձեռնել է Հայկական ԽՍՀ Հողժողկոմատի «Գյուղացու գրադարան» մատենաշարը, որտեղ լույս են տեսել գրողի հանրամատչելի ագրոզրույցները։ 1923-25թթ «Մարտակոչ» (Թիֆլիս) և «Խորհրդային Հայաստան» թերթերում տպագրվել են նրա «Մեր գյուղերում», «Գավառական նամականի», «Նամակներ գյուղից» ակնարկների շարքերը, որտեղ ներկայացված են զանգեզուրյան գյուղի տնտեսական վիճակը, մարդկանց հոգեբանության մեջ հնի ու նորի բախումը: Նրան գրական հռչակ է բերել պատմվածքների «Մթնաձոր» (1927թ.) ժողովածուն, ուր տեղ են գտել «Ալպիական մանուշակ», «Լառ Մարգար», «Միրհավ», «Խոնարհ աղջիկը», «Այու սարի լանջին», «Տիգրանուհին», «Մթնաձորի չարքը» և այլ գործեր: ժողովածուում պատկերել է Մթնաձորի բնությունը, մարդկանց սոցիալական կենցաղը, հայ գեղջուկների հոգու գեղեցկությունը։ 1927թ. լույս է տեսել «Հովնաթան Մարչ» երգիծական վիպակը, ուր ծաղրված են ազգային ռոմանտիզմի պատրանքները։ Գրողի ստեղծագործական զարգացման մեջ նշանակալից է «Սև ցելերի սերմնացանը» (1933թ.) ժողովածուն, ուր տեղ գտած «Նամակ ռուսաց թագավորին», «Սպիտակ ձին», «Բրուտի տղան», «Պրովինցիայի մայրամուտը», «Սև ցելերի սերմնացանը» և այլ պատմվածքներում գեղարվեստական մեծ վարպետությամբ արտացոլված են աշխատավոր մարդու հոգեկան բարձր արժանիքները, հայրենի բնության պոեզիան, ժողովրդի կյանքի սոցիալական վերափոխությունները: 1935թ. հրատարակվել է «Անձրևը» ակնարկների ժողովածուն, նույն թվականին՝ նաև «Եղբայրության ընկուզենիները» գիրքը։ Այստեղ «Կյորես» երգիծական վիպակում նկարագրված է գավառական քաղաքի կյանքն ու կենցաղը։ 1935թ. «Խորհրդային գրականություն» ամսագրում տպագրվել են «Խաչատուր Աբովյան» անավարտ կենսագրական վեպի հատվածները։ Անավարտ է մնացել նաև «Կարմրաքար» էպոպեն՝ նվիրված հայ գյուղին: Իր ավանդն է ներդրել հայկական կինեմատոգրաֆիայի ձևավորման մեջ։ «Հայֆիլմ» կինոստուդիայում, որպես սցենարական բաժնի վարիչ, խթանել է ազգային կինոյի զարգացմանը, զբաղվել կինոդրամատուրգիայով։ Նրա սցենարներով նկարահանվել են «Սև թևի տակ» (1930թ.), «Տրագեդիա Արագածի վրա» (1931թ.), «Արևի զավակը» (1933թ.), «Զանգեզուր» (1936թ.), իսկ նրա մի քանի պատմվածքների հիման վրա՝ «Լուսաբացից առաջ» (1961թ.) և «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975թ.) կինոնկարները: Թարգմանել է Ն.Գոգոլի «Տարաս Բուլբա»-ն (1934թ.), աշխարհաբարի վերածել միջնադարյան առակների «Աղվեսագիրք» հավաքածուն: 1936թ. օգոստոսի 9-ին, Ստալինի ցուցումով, գրողին ձերբակալել են և մեղադրանք են առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար, որից հետո նրան բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ ենթարկել են կտտանքների, ապա՝ գնդակահարել՝ որպես «ժողովրդի թշնամի»: Հետագայում արդարացվել է: Բակունցի անունով են կոչվել փողոցներ և դպրոցներ Երևանում ու հանրապետության այլ քաղաքներում, Երևանի մանկավարժական քոլեջը, 1970թ-ից Գորիսում գործում է նրա տուն-թանգարանը: