Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դերասան, երգիչ

Ծնվել է 1981թ. ապրիլի 12-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 2002-03թթ սովորել է Հայաստանի էստրադային ջազային արվեստի պետական քոլեջի ջազ-վոկալ բաժնում: 2003թ-ից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մեներգիչ: 2005-09թթ սովորել է Հայաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում` Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում: 2003թ. մասնակցել է «Կանաչ գոտի» նածագծին, որի շրջանակներում էլ ստեղծվել է «Թիվ 5» փոփ խումբը: 2003-11թթ հանդիսացել է խմբի մենակատարներից: 2007թ-ից աշխատել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում` որպես դերասան: Այս թատրոնում խաղացած ներկայացումներից են` «Սինյոր Պապագատտո» (Նիկոլլո), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Սերգեյ), Պ.Բեկեշի «Դուռը» (Շացի), Մ.Պանյոլի «Հացթուխի կինը» (Որսորդ Անտոնետ) և այլն: 2008թ-ից աշխատում է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` «Հաջորդ տարի…» (Ջորջ), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Շպեկին), Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Մոտոլ), Ա.Չեխովի «Օ տիկին, օ պարոն» (Գրիշկա, Լիվանով), Գ.Սլուցկիի «Մոլագարը» (Մոլագար) և այլն: Ռուսական թատրոնի ներկայացումներով մասնակցել է մի շարք թատերական փառատոների Հայաստանում, Ռուսաստանում, Բելոռուսում, Ուկրաինայում: 2009թ-ից դերասանի վարպետություն է դասավանդում Հայաստանի Երգի պետական թատրոնին կից ստուդիայում: 2012թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասան»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար