Միքայել Պատկանյան

Դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ

Գուսան Ջիվանի

Աշուղ, երգիչ

Իսկուհի Մինաս

Արձակագիր, բանաստեղծ

Դանիել Դզնունի

Արվեստաբան

Լուիզա Ասլանյան

Արձակագիր, պետական գործիչ

Դանիել Գևորգյան

Բանաստեղծ, արձակագիր

Կառլեն Նուրիջանյան

Քանդակագործ

Գևորգ Քրիստինյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ֆրիդ Սողոյան

Քանդակագործ

Նարե Համբարձումյան

Հաղորդավար, երգչուհի

 

 

 

 

ԴԱՎԻԹ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1975թ. հուլիսի 2-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 149 միջնակարգ դպրոցը: 1992-2000թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` անցնելով նաև մաշկավեներոլոգիայի օրդինատուրան: 2003թ-ից համագործակցում է «Արմենիա» հեռուստաընկերության հետ: Եղել է «Խաղից դուրս» (2004թ.), «Կարգին հաղորդում» (2006թ.) նախագծերի ռեժիսորը, «Կարգին մուլտեր» (2007թ.) նախագծի և «Դժբախտ երջանկություն» (2008թ.) հեռուստասերիալի պրոդյուսերը: 2009թ. եղել է «TV5» հեռուստաընկերության «Տասնմեկ» և Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքի կարուսել», ապա` «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալների պրոդյուսերը: 2010թ. նկարահանել է «Պահանջվում է միլիոնատեր», 2011թ.` «Փեսացուն կրկեսից», 2012թ.` «Poker.am» կինոնկարները, որոնցում հանդես է եկել նաև որպես սցենարիստ: 2012թ-ից «Արմենիա» հեռուստաընկերության տնօրենն է: