Տիգրան Փեշտիմալճյան

Բժիշկ, հրապարակախոս

Վահան Տերյան

Բանաստեղծ

Եղիա Գասպարյան

Գեղանկարիչ, դրամատուրգ

Սիրան Սեզա

Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Անահիտ Թարյան

Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ՄԱՐԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1967թ. հունվարի 9-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): Եղել է օպերային երգիչ Արմեն Միրաքյանի կինը: Ավարտել է Կիրովականի Է.Կզարթումյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի քանոնի դասարանը: 1983-85թթ սովորել է Հայաստանի թատերական ընկերության դրամատիկական ստուդիայում, 1995-2000թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական-ռեժիսորական բաժնում: 1984-96թթ աշխատել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է Մետերլինկի «Կապույտ թռչուն» (Միտիլ), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Նինա), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Գայանե), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Սոնա), Կաթնաուխովա-Բրաուսևիչի «Ալվան ծաղիկը» (Ալյոնուշկա), Գ.Մահարու «Կուզիկն ու Ոսկեմազիկը» (Ոսկեմազիկ) և այլ ներկայացումներում: Վ.Ռոզովի «Վարազիկ» ներկայացման մեջ խաղացել է Օլգա, և 1988թ. Կապանի երիտասարդ ստեղծագործողների փառատոնի ժամանակ արժանացել առաջին մրցանակի` «կանացի լավագույն դերակատարման համար»: Թատերախմբի հետ հյուրախաղերով մեկնել է Ռուսաստան, Ուկրաինա, Մերձբալթյան հանրապետություններ, Մոլդովա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, մասնակցել մի շարք միջազգային թատերական փառատոների և արժանացել մրցանակների: 1984-95թթ համատեղության կարգով աշխատել է Ուսուցչի տանը` որպես ասմունքի ղեկավար, նաև Մանկական գեղագիտական կենտրոնում` որպես թատերական և ասմունքի խմբի ղեկավար: 1984-2002թթ վարել է Վանաձորում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներ: 1991թ. եղել է «Ինտերկապ» կաբելային հեռուստաստուդիայի, այժմ` «Լոռու ՄԻԳ» հեռուստառադիոընկերության առաջին հեռուստահաղորդավարը: 1997-98թթ աշխատել է  Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի, 1998-2000թթ` Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Խաղացել է Մոլյերի «Ակամա բժիշկը», Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ», Ն.Ադալյանի «Կինը և տղամարդը», Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», Ս.Ստրատիևի «Ավտոբուս» ներկայացումներում: 2000թ-ից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես բեմական խոսքի ավագ դասախոս: 2000-02թթ ԵԹԿՊԻ-ում վարել է բեմական խոսքի, պարի և երգի մրցույթներ: 2007թ. զուգահեռաբար աշխատել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` որպես համերգավար: 2007-09թթ դասավանդել է «Անանիա Շիրակացի» համալսարանում: Գրել է սցենարներ: 2009թ. նրա գրած սցենարի հիման վրա բեմադրվել է «Գլխարկները վեր Ազնավուրն է երգում» պիեսը` նվիրված  Շառլ Ազնավուրի 85-ամյակին: 2009-12թթ դասավանդել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում: 2011թ. ասմունքով մասնակցել է «Զարթոնք» համերգային ընկերության գրական-երաժշտական երեկոներին: Նկարահանվել է բազմաթիվ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերում և տեսահոլովակներում` «Քարեր» (Ռուսաստան), «Ծովափում» (Իտալիա), «Ավելի, քան սեր» (Մոսֆիլմ), «Վրիժառու-1», «Վրիժառու-2» (ԱՄՆ), «Էտյուդ», «Թևավոր պատրանք», «Ոչ մի բայց» և այլն: Նկարահանվել է հեռուստասերիալներում` «Վերվարածները», «Որոգայթ», «Որբեր», «Աննա», «Կյանքի գինը», «Հրեշտակների դպրոցը»: Թղթակցել է «Զրուցակից», «Եթեր» շաբաթաթերթին, «Իրավական մշակույթ» երկշաբաթաթերթին: 1992թ-ից ՀՕՄ կանանց հասարակական կազմակերպության անդամ է: Կազմակերպել է մի շարք մշակույթային միջոցառումներ: Ասեղնագործել է և 1995թ. աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայում, Վանաձորի կերպարվեստի պետական թանգարանում և այլն: ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է ժողովրդական վարպետի կոչման: Հայկական թատերական ընկերության, 2012թ-ից` ավանդական արվեստների և փառատոների միջազգային կազմակերպության (CIOFF) անդամ է: