Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1967թ. ապրիլի 2-ին, Երևանում: Թատերագետ Մարգարիտա Յախոնտովայի դուստրն է: 1988-92թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Ուսանողական տարիներին խաղացել է Երևանի Էքսպերեմենտալ թատրոնում: 1992թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ա.Չեխովի «Բալենու այգի» (Անյա), Գ.Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները» (Պրուդենսիա), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Գլաֆիրա Ալեքսեևնա), Կ.Խոդիկյանի «Կինը անձրևից հետո» (Արփինե), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Ռոզալիա), Վ.Շեքսպիրի «Լեդի Մակբեթ» (Լեդի Մակդուֆ), Թ.Ուիլիամսի «Տրամվայ ցանկություն» (Ստելլա), Ռ.Կուենի «Գիշերային խրախճանք» (Գլեդիս), Է.Օլբիի «Սեր, փող, սատանա» (Բերիլ), Ա.Վալիեխոյի «Գոյա» (Գումերսինդա) և այլն: 2006թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: 2008թ-ից հանդիսանում է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղարը և «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենը: 2011-13թթ նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար