
Երվանդ Դեմիրճյան
Գեղանկարիչ

Զարեհ Որբունի
Արձակագիր

Կարպիս Զոբյան
Օպերային երգիչ

Հակոբ Հակոբյան
Գեղանկարիչ

Արամայիս Սահակյան
Բանաստեղծ, երգիծաբան, հաղորդավար

Ժենյա Քալանթարյան
Գրականագետ

Ռուբեն Ահարոնյան
Ջութակահար

Նարինե Ալեքսանյան
Դերասանուհի

Արթուր Գեղամյան
Դերասան

Ռուզաննա Ոսկանյան
Բանաստեղծ
ՄԱՐԻ ՄՍՐՅԱՆ

Ծնվել է 1965թ. հունվարի 15-ին, Երևանում: Դերասան Վլադիմիր Մսրյանի դուստրն է և դերասան Հովհաննես Բաբախանյանի կինը: 1982թ. ավարտել է Երևանի թիվ 119 միջնակարգ ֆրանսիական դպրոցը և ընդունվել Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիա: Մինչ 2012թ. աշխատել է տվյալ թատրոնում որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` «Քո վերջին հանգրվանը» (Բժշկուհի), «Ներկաներ և բացականեր» (Աղջիկ), «Արքան մեռնում է» (Թագուհի Մարիամ), «Ակամա բժիշկ» (Կին), «Մեծապատիվ մուրացկաններ» (Հարսնացու), «Իմ սև սիրտը և սպիտակ հրեշտակը» (Մայր) և այլն: Նկարահանվել է «Հերոստրատ» (2002թ.), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Մետամորֆոզ» (2008թ.) ֆիլմերում, «Ճակատագրի գերիները» (2009թ.) հեռուստասերիալում: Աշխատել է նաև որպես համերգավար: 2010թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգ, որտեղ շարունակել է ստեղծագործել: