Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

Ծնվել է 1965թ. հունիսի 2-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1982թ. ավարտել է տեղի Դ.Վարուժանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը: 1982-87թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դերասանական ստուդիայում, 1987-90թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասան ֆակուլտետում: Աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Է.Էլբակյանի անվան արտիստական թատրոններում: 1997թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Սատանա), «Մեծ լռություն» (Կոմիտաս), Մոլիերի «Ակամա բժիշկ» (Սգանարել), Գ.Ֆիգեյրդուի «Դոն Ժուան» (Լեպորելլո), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Խելացի), Հ.Բերգերի «Սիրային խառնաշփոթ» (Ջոն Վալոնե), Ք.Լյուդվիգի «Մամա միա» (Տիտտո Մերելի), Ա.Նիկոլայի «Սպանել սիրո համար» (Մարիո), Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Սիմոն), Գ.Խանջյանի «Բարև սրիկաներ» (Բ տղամարդ), Խ.Միլիանի «Ցիանակալիում կաթով, կամ առանց կաթի» (Էուստակիո), Բ.Սլեյդի «Ռոմանտիկ կոմեդիա» (Ժորժ), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Բեմվոլիո), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Ուսուցիչ), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ագուստինո) և այլն: Բեմադրել է «Մաքսիմալիստը», «Մամա միա», «Ախ Աննա, Աննա, կամ կրքոտ կիրակի» ներկայացումները: 2015թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2017թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար