Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1964թ. նոյեմբերի 8-ին, Երևանում: 1989թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաանգլիական բաժինը: 1982-85թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1989-94թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1995թ-ից աշխատել է Երևանի «Գոյ» թատրոն-լաբորատորիայում` որպես բեմի բանվոր, ապա` որպես դերասան: 1994թ-ից աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, ապա` Փոսի թատրոններում` որպես դերասան: 1995թ-ից աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար, հումորիստ: 1998թ. ռեժիսոր Միքայել Վաթինյանի հետ հիմնել է «ԻՕ» էքսպերիմենտալ մնջախաղի թատրոնը, որտեղ հեղինակել է մի շարք ներկայացումներ: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: 2005թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ դրամատիկական և մնջախաղային դերեր: Խաղացած ներկայացումներից են` Մ.դե Գելդերոդի «Կատակների դպրոց», Է.Իոնեսկոյի «Ռնգեղջյուր», Լ.Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակին որոնելիս», Վ.Սարոյանի «Օպերա-օպերա», Մոլիերի «Դոն Ժուան», Ժ.Անույի «Նվագախումբ», «Ի զեն», «Արմմագեդոն» և այլն, մոնոներկայացումներից են` «Իոցարտ», «Ճամպրուկ», «Սերյոժիկ», «Շարքային Դանիելյան», «Ինչպես ես դարձա տղամարդ», «Խանգարող հանգամանք» և այլն: 2006թ-ից համագործակցել է «Շանթ» հեռուստաընկերության հետ` մի շարք նախագծերի շրջանակներում` «Իմ անունն է», «Պարահանդես», «Առավոտը Շանթում», «Ջեմիկը» և այլն: Նկարահանվել է «Երևան ջան» (2003թ.), «Հրաժեշտ» (2004թ.), «Lovember» (2005թ.), «Մայակ» (2006թ.), «Իբրև սկիզբ» (2008թ.), «В Россию за любовю» (2012թ.), «Վճար» (2013թ.), «Սկոչ և վիսկի» (2015թ.) ֆիլմերում, «Վերվարածները» (2005-12թթ) հեռուստասերիալում: 2004թ. Սերբիայի Մոնոներկայացումների և մնջախաղի փառատոնի ժամանակ արժանացել է Գրան Պրիի` «Իոցարտ» մոնոներկայացման համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար