Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ՓԻԼՈՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1963թ. հունվարի 9-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1980թ. ավարտել է Կիրովականի Հ.Ազատյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի ֆակուլտետ: 1984-96թթ աշխատել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան, որտեղ խաղացել է ավելի քան 30 դեր: Մասնակցել է Օրիոլում կայացած «Ռուս դասականներ» թատերական փառատոնին: Մինչ 1997թ. աշխատել է Մոսկվայում: Նույն թվականից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է ավելի քան 60 գլխավոր և հիմնական դերեր:  Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» (Թոմաս Մաուբռ), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Իշխան Զվյոզդիչ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Բուրանու), «Բալենու այգի» (Տրոֆիմով), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզմանով), «Գայլեր և ոչխարներ» (Բերկուտով Վասիլի Իվանովիչ), Ռ.Կուենի «Գիշերային խրախճանք» (Ռոննի), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Խաչատուր), Կ.Խոդիկյանի «Կինը անձրևից հետո» (Տիգրան), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Ճերմակավոր), Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախություն» (Լեռնցի հովիվ-սասունցի), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Հեղինակ), «Արշակ թագավոր» (Գնել), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Արտաշես Օթարյան), Է.Օլբիի «Սեր, փող, սատանա» (Ռիչարդ), Թ.Ուլիամսի «Տրամվայ ցանկություն» (Միթչ), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Ոստիկան) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` հայ-գերմանական «Արարատ», հայ-ֆրանսիական «Անցնող երազներ», «Մոսֆիլմ» կինոստուդիայի «Ադամանդ որոնողները», «Հայֆիլմ»-ի «Աղետ» և այլն: Նկարահանվել է նաև «Որոգայթ», «Եզրագծից այն կողմ» և այլ հեռուստասերիալներում: Հյուրախաղերով մասնակցել է մի շարք միջազգային փառատոների Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռիգայում, Վիլնյուսում, Լիսաբոնում, Ստրասբուրգում, Փարիզում, ԱՄՆ-ում և այլուր: 2003թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2014թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար