Մելքոն Գյուրջյան

Արձակագիր, հրապարակագիր

Հակոբ Տիրոյան

Բնագետ, գրող

Վահրամ Մուհենտիսյան

Ջութակահար, դիրիժոր

Էդուարդ Սաֆարյան

Ճարտարապետ

Վարուժան Խաստուր

Բանաստեղծ, թարգմանիչ

Անչոկ

Երգչուհի

Սամվել Բաղդասարյան

Դերասան, նմանակող

Ավետիք Էլոյան

Ճարտարապետ

Նունե Մելիքյան

Ջութակահար

 

 

 

 

ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Գեղանկարիչ

12 սեպտեմբեր, 1870 - 22 հունվար, 1936

Ծնվել է Վաղարշապատում (այժմ` Էջմիածին): 1879-81թթ սովորել Է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, 1881-85թթ` Մոսկվայի Լազարյան ճեմարանում, իսկ 1885-94թթ` գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1894-95թթ դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա վերադարձել Մոսկվա և 1896թ. մասնակցել «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին: Մոսկվայի Արվեստագետների ընկերության մրցույթում 1898թ. «Կեսօրյա ճաշ» և «Քարոզ ուղղադավաններին» կտավների համար արժանացել է երկու մրցանակի: 1898թ. Պոլենովի հետ ուղևորվել է Պաղեստին, այնուհետև, գրեթե ամեն տարի, ճանապարհորդել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում, Ռուսաստանում, Հայաստանում, ստեղծել ավարտուն աշխատանքներ, էտյուդներ: 1901թ-ից բնակվել է Թիֆլիսում, մասնակցել 1907թ. կազմակերպված «Իկար» գրական-գեղարվեստական խմբակցության, իսկ Ռուսաստանում` «Միր Իսկուստվա»-ի և ռուս նկարիչների միության ցուցահանդեսներին: 1916թ. աջակցել է հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ: 1921թ. Երևանում կազմակերպել է հայ արվեստագետների միության ցուցահանդեսը, ակտիվորեն գործակցել Թիֆլիսի «Հայարտան»-ը: 1923թ. եղել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից: Աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր ժանրերում, զբաղվել գրաֆիկայով, կիրառական արվեստով, ստեղծել խճանկարներ, մանրաքանդակներ, դիմանկարներ, կատարել բեմանկարչական աշխատանքներ: Հայրենասիրական զգացումներով են տոգորված Զվարթնոցը, Հռիփսիմեն, Հաղպատը, Գեղարդը, Սևանը, Երուսաղեմի հայկական վանքը և հին հայկական այլ հուշարձաններ պատկերող բազմաթիվ բնանկարներ: Պատմանկարչական ժանրում դիմել է հայ հին որմնանկարչության ու կիրառական արվեստի ավանդույթներին և ստեղծել բնույթով խորապես ազգային «Ջան գյուլում»-ի և «Ասլան աղա»-ի նման բարձրարվեստ ստեղծագործություններ: Աշխատանքները հիմնականում գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Էջմիածնի նրա մասնաճյուղում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Պոլենովկայի Դերպենովի անվան թանգարանում: 1935թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար