Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՎԱՀԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Ծնվել է 1961թ. հունիսի 5-ին, Երևանում: 1980-85թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնում, 2000-02թթ` Լոս Անջելեսի «City College»-ի ընդհանուր կինոյի բաժնում: 1981-92թթ աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում` որպես խմբագիր, այնուհետև` ռեժիսոր: 1992-97թթ աշխատել է ՀՀ ՆԳՆ լրատվության վարչությունում` որպես ռեժիսոր-մոնտաժող, 2000-05թթ` Լոս Անջելեսի «Մերիդիան» և «Արտին» հեռուստաընկերություններում` որպես ռեժիսոր, 2005-06թթ` հոլիվուդյան «Wood Holly» պրոդյուսերական կենտրոնում` որպես մոնտաժող: 1998թ. Լոս Անջելեսում եղել է «Delusion» ֆիլմի մոնտաժողը և կոմպոզիտորը: Եղել է նաև մի շարք ֆիլմերի բեմադրող ռեժիսորը` «Երևան Բլյուզ» (1997-98թթ), «Բանդա» (1998-99թթ), «Ռեինկարնացիա» (1999թ.), «Չգրված օրենք» (2002-03թթ), «Խավարման օրը» (1999-2000թթ), «Սարդոստայն» (Լոս Անջելես, 2004-05թթ), «Ճակատագիր» (2006-07թթ), «Տաքսի, էլի լավա» (2008-09թթ), «Welcome papa» (Լոս Անջելես, 2009թ.) և այլն: 2007թ. «Ճակատագիր» ֆիլմի համար Լոս Անջելեսում արժանացել է «Audience Award» կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին: Նկարահանել է շուրջ 70 գովազդային և շուրջ 30 երաժշտական հոլովակներ: 1999թ. և 2009թ. Հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երաժշտական հոլովակ» մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար