Հովհաննես Հոլով

Լեզվաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Պեյզատ

Գեղանկարիչ

Հմայակ Հակոբյան

Գեղանկարիչ

Ալեքսեյ Ջիվելեգով

Պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Էլիզա Օլջույան

Երգչուհի, պարուհի

Ռոմանոս Սարգսյան

Գեղանկարիչ

Յուրիկ Սամվելյան

Քանդակագործ

Հերբերտ Գասպարյան

Բեմադրիչ, ռեժիսոր

Տիգրան Պետրոսյանց

Մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան

Ռուբեն Քոչար

Կինոռեժիսոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՆԱՐԻՆԵ ՄԱԼՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1960թ. նոյեմբերի 11-ին, Երևանում: Կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի դուստրն է: Ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1977-81թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժնում: 1981թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մուլտ-արտադրամասում` որպես ռեժիսորի ասիստենտ` Ռոբերտ Սահակյանցի մոտ: Նույն թվականին նկարահանել է «Առանց խոսքի» վավերագրական կինոնկարը: 1984-92թթ աշխատել է «Հայֆիլմ»-ի կինոդերասանի թատրոն-ստուդիայում` որպես ռեժիսորի օգնական: 1984-86թթ զուգահեռ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել գեղարվեստական ձևավորողի դիպլոմ: 1985թ. բեմադրել է Միտուայի «Նվագակցողը», 1988թ.` Ե.Օտյանի «Ընկեր Փանջունի» (Գ.Բաբայանի հետ համատեղ), 1990թ.` Արդենի «Խաղաղ հանգրվան» նեկայացումները: 1992-96թթ աշխատել է Հայաստանի ազգային ֆիլմադարանում` որպես հեռուստալրագրող, 1998-2000թթ` «Երևան FM» ռադիոկայանում` որպես գեղարվեստական ղեկավար: 2001թ. համագորցակցել է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հետ: Նույն թվականին նկարահանել է «Վերջապես գալիս եմ տուն» վավերագրական կինոնկարը, որը 2004թ. ստացել է «Կին» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը, իսկ 2005թ. մասնակցել է Սպահանի կարճամետրաժ կինոնկարների 3-րդ միջազգային փառատոնին: 2002թ-ից Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: 2004թ. բեմադրել է Ա.Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա» ներկայացումը, որը 2005թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մեդալի: 2006թ. մասնակցել է Մոսկվայի «Новая Драма» միջազգային թատերական փառատոնին և «Հայաստանի մշակութային տարի Ֆրանսիայում» ծրագրի շրջանակներում ցուցադրվել է Փարիզում, Մարսելում և Կանադայում: 2005թ. հրավիրվել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի կողմից` որպես «Ժառանգության իրավունք» ներկայացման բեմադրիչի օգնական: 2007թ. հանդես է եկել Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի Ն.Գոգոլի «Ամուսնություն» ներկայացման գեղարվեստական ղեկավար: 2008թ. Վիլյամ Սարոյանի 100-ամյակի կապակցությամբ բեմադրել է «Պատմություններ գնացքում» ներկայացումը, որի համար ստացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ` «Տարվա լավագույն ռեժիսուրա» անվանակարգում և «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխության «Թատրոն» մրցանակը: 2010թ. բեմադրել է Վ.Պետրոսյանի «Խոստովանություն թատրոնում» և «Ճակատագրի կատակներ» ներկայացումները: 2010թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի զինանշան» հուշամեդալով: 2011թ. արժանացել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար