Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դերասան, դրամատուրգ

Ծնվել է 1959թ. փետրվարի 27-ին, Երևանում: Գրականագետ Եղիշե Պետրոսյանի որդին է: 1983թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետի արդյունաբերական դիզայնի բաժինը: 1985թ. վերադարձել է ծառայությունից և ընկերների հետ ստեղծել է «Ոզնի» երգիծական հանդեսին կից «Երիտասարդ ոզնիներ» երգիծական թատերախումբը, որն 1988թ. ստացել է պաշտոնական կարգավիճակ` «Ոզնիներ» թատրոն ստուդիա: 1988-92թթ գրել և բեմադրել է շուրջ կես տասնյակի հասնող ներկայացումներ, որոնք իրենց քաղաքական համարձակությամբ մեծ աղմուկ են բարձրացրել Երևանի թատերական կյանքում: 1990թ. «Ոզնիներ» թատերախմբի հետ առաջին անգամ հյուրախաղով հանդես է եկել Փարիզում` «Հեռուստատեսային կատակներ» ներկայացումով: 1989-97թթ նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում: 1992թ-ից բնակվում է նաև Փարիզում` հանդես գալով սեփական հեղինակային ներկայացումներով, ինչպես նաև, որպես դերասան մասնակցել է ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Օսեյնի բեմադրություններում: 1996-97թթ կրկին հանդես է եկել «Ոզնիներ» թատրեախմբի հետ, 1997-2000թթ` դուետներով, որոնցից են` «Հայ եմ ես, հայ ես դու» (Չուկոյի հետ, Լոս Անջելես, 1997թ.), «Մեր մանկության մանգոն» (Արամոյի հետ, Երևան, 1998թ.), «Ծերունին և սովը» (Խորեն Աբրահամյանի հետ, Երևան, 1999թ.): 2000թ-ից հանդես է եկել հեղինակային ներկայացումներով, որոնց մեջ ներառված էր քաղաքական սուր հումոր` ամփոփված շոուի մեջ: Ներկայացումներից են` «1000 ու մի ելք» (2000թ.), «Խաղում ենք 1700: Հիսուս էր նրա անունը» (2001թ., նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին), «Between two mountains» (անգլերեն լեզվով, 2002թ., ԱՄՆ), «One Vartan show» (ֆրանսերեն լեզվով, 2003թ., Փարիզ), «Կրակի մեջ» (2003թ.), «Բենեֆիս 1» (2003թ.), «Ցմահ բանտարկյալները» (2004թ., 2009թ.), «Վերելք» (2005թ., նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին), «Ի՞նչ անել» (2006թ.),«Շնորհավոր նոր տարի կամ Բենեֆիս 2» (2006թ.), «Սեր և ատելություն» (2008թ.), «Օրեր, գույներ, ճակատագիր» (2009թ.), «Խոստովանություն թատրոնում» (2009թ.), «Ճակատագրի կատակներ» (2010թ.), «Սեռասարսափ» (2011թ.), «Պարոնայք 50-50» (2012թ.): Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Կանադա, Բելգիա, Իրան, Սիրիա, Լիբանան, Ռուսաստան, Կիպրոս և այլուր: Հեղինակել է բազմաթիվ թատերական ձևավորումներ, մասնակցել ցուցահանդեսների Երևանում և Մոսկվայում: 2009թ. Երևանում հանդես է եկել իր նոր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով: Նվագում է բազմաթիվ երաժշտական գործիքներ` դաշնամուր, կիթառ, բաս, շեփոր, շրթհարմոն, շվիկ: 2012թ. հրատարակել է «Օրեր, գույներ, ճակատագիր» խորագրով ինքնակենսագրականը, որտեղ ներկայացված է հեղինակի գեղանկարչական աշխատանքներն ու բանաստեղծությունները: 2013թ. հոկտեմբերի 20-ին դերասանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու երիտասարդ մահացել է և դերասանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար