Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Տիգրան Գալեմճյան

Թատերական գործիչ, դրամատուրգ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1956թ. դեկտեմբերի 3-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնին կից ստուդիան` Խորեն Աբրահամյանի արվեստանոցը, 1979թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Բուհն ավարտելուց հետո աշխատել է մի շարք թատրոններում` որպես դերասան: 1983-84թթ աշխատել, 1997թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ֆ.Դոստոևսկու «Խաղամոլը» (Մարկիզ դը Գրիե), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Կույր վանական), Թ.Ուիլյամսի «Ցանկություն տրամվայ» (Սթենլի), Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» (Զորավար Անդրանիկ), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Սողոմոն Թեհլերյան), Բայերի «Դեպք մետրոյում» (Ֆերոն) և այլն: Վերջին դերի համար 1988թ. արժանացել է համամիութենական թատերական փառատոնի գլխավոր մրցանակին: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Չհարմարվող մարդը» (1978թ.), «Ձյունե հարսանիք» (1981թ.), «Հատակում» (1987թ.), «Որտեղ էիր, մարդ Աստծո» (1992թ.) այլն: Նկարահանել է «Համլետ» գեղարվեստական ֆիլմը, որը 2005թ. արժանացել է ԱՄՆ-ի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր» մրցանակների: 2000թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2003թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, համահայկական «Վահագն» մրցանակի, 2013թ.` ՀԹԳՄ Վահրամ Փափազյանի անվան Հատուկ մրցանակի և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2014թ.` Լեհաստանի միջազգային թատերական փառատոնի Գրան Պրիի: 2005թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար