
Հակոբ Հովնաթանյան
Գեղանկարիչ

Գևորգ Շերենց
Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ

Գրիգոր Կոյլավ
Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

Մելքոն Քեպապչյան
Գեղանկարիչ

Գևորգ Կառվարենց
Բանաստեղծ

Գուրգեն Ջանիբեկյան
Դերասան

Լիլիա Տեր-Մինասյան
Գրականագետ, թարգմանիչ

Լոլա Խոմյանց
Երգչուհի

Արտյուշա Գյոդակյան
Դերասան

Արամ Նազարյան
Գեղանկարիչ

Արման Ղուկասյան
Պարող, պարուսույց
ՌՈՒԴՈԼՖ ՂԵՎՈՆԴՅԱՆ

6 մարտ, 1952 - 16 հուլիս, 2019
Ծնվել է Կիսլավոդսկում: 1969-73թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում: Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա», «Կորիոլան», Ն.Զարյանի «Հացավան» (Վասակ), Մ.Գորկու «Հատակում», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Աշխատակից) և այլն: Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Կրակոց սահմանին» (1970թ.), «Նահապետ» (1977թ.), «Քարե հովիտ» (1977թ.), «Լիրիկական երթ» (1980թ.), «Դեռ ապրում ենք» (1986թ.), «Արյուն» (1990թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Չգրված օրենք» (2006թ.), «Սիրո աստղ» (2009թ.), «Սիրո գործակից» (2015թ.) և այլն: 2004թ-ից երկար տարիներ բնակվել է Բելգիայում: 2010թ-ից նկարահանվել է «Վերադարձ», «Եզրագծից այն կողմ» և այլ հեռուստասերիալներում: 2017թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի և Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Բելգիայում: