Գևորգ Աքիմյան

Թարգմանիչ

Ջավախեցի

Արձակագիր, լրագրող

Ֆրունզե Ելանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արտավազդ Փելեշյան

Կինոռեժիսոր

Արասի Բալաբանյան

Դերասանուհի

Ռաֆայել Գասպարյանց

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Գրիգոր Մարիկյան

Բեմանկարիչ, գրաֆիկ

Շմավոն Շմավոնյան

Գեղանկարիչ

Աշոտ Ազատյան

Գեղանկարիչ

ԴերՀովա

Կոմպոզիտոր

 

 

 

 

ՀՐԱՆՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Ռեժիսոր

Ծնվել է 1953թ. մարտի 12-ին, Երևանում: 1972թ. ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի ինստիտուտի հեռուստառեժիսուրայի ֆակուլտետը: 1973-77թթ եղել է հեռուստաֆիլմերի ստուդիայի մուլտիպլիկատոր, 1977-85թթ` «22:30» հաղորդաշարի հիմնադիրներից և ռեժիսորը: 1977-90թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր, 1997-98թթ` որպես գլխավոր պրոդյուսեր: 1985-92թթ համագործակցել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հեռուստաընկերությունների հետ: 1995-97թթ եղել է «Արուս» ստուդիայի գեղարվեստական ղեկավարը, 1998-2001թթ` «Պարադիզ» գովազդային գործակալության պրոդյուսերը: Հիմնադրել է նաև «Պարադիզ TV» ընկերությունը: 2001-04թթ եղել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը: Որպես ռեժիսոր և պրոդյուսեր հանդես է եկել մի շարք նախագծերում, որոնցից են` բազմաթիվ երաժշտական, ամանորյա, համերգային հաղորդումներ, «Հեռուստամարաթոն 2004», «Էրեբունի-Երևան» նախագծերը, մի շարք գովազդային և երաժշտական հոլովակներ, «Երրորդ ուժ» դոկումենտալ սերիալը և այլն: Եղել է «Մեր բակը 3» ֆիլմի ռեժիսորը, «Տաքսի, էլի լավա» ֆիլմի սցենարիստը: Անցկացրել է մասնագիտական սեմինարներ ԱՄՆ հայկական հեռուստաալիքների համար: Կինեմատոգրաֆիստների միության և Հեռուստատեսության միջազգային ակադեմիայի անդամ է: 2015թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար