Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Սաքսոֆոնահար

Ծնվել է 1991թ. հոկտեմբերի 27-ին, Երևանում: 7 տարեկան հասակից սկսել է նվագել դաշնամուր, 11 տարեկանից` սաքսոֆոն: 2008թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Սովորել է նաև Երևանի Ա.Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում, 2008-12թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ավարտել է նաև կոնսերվատորիայի փողային բաժնի մագիստրատուրան: 2005թ. մասնակցել է Երևանում կայացած «Յամահա» սաքսոֆոնահարների մրցույթին, արժանացել 2-րդ մրցանակին, Ա.Սպենդիարյանի անվան առաջին մրցույթ-փառատոնին, արժանացել դիպլոմի: Նույն թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել Հայաստանի կոմպոզիտորների տան դահլիճում: 2006թ. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում հանդես է եկել երկրորդ մենահամերգով: 2007թ. մասնակցել է Ա.Սպենդիարյանի անվան երկրորդ մրցույթ-փառատոնին և արժանացել դափնեկրի կոչման ու 1-ին մրցանակին: Գյումրիում մասնակցել է պատանի երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոնին և կրկին արժանացել 1-ին մրցանակին, դափնեկրի կոչման ու «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: 2008թ. մասնակցել է Ուկրաինայի Լվով քաղաքում կայացած «Սելմեր-Փարիզ» սաքսոֆոնահարների միջազգային մրցույթին և դարձել դիպլոմանտ, ապա` Հայստանի սաքսոֆոնահարների առաջին մրցույթին, դարձել դափնեկիր: 2009թ. Գյումրիում մասնակցել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին: 2010թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ճանաչվել է Երևանի կոնսերվատորիայի լավագույն ուսանող: 2012թ. Դոնի Ռոստովում կայացած երիտասարդ ջազ կատարողների 8-րդ միջազգային մրցույթում դարձել է 1-ին մրցանակի դափնեկիր: Եղել է «Նոր անուններ» և Կ.Օրբելյանի անվան բարեգործական հիմնադրամների անդամ: Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում: Այժմ աշխատում է Հայաստանի պետական ջազ նվագախմբում: Նվագում է նաև «Chico & Friends», «Imagine Band», «Միքայել Ոսկանյան և ընկերներ» և այլ խմբերում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար