Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՌՈԲԵՐՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1951թ. հունվարի 8-ին, ՀՀ Անիի շրջանի Գուսանագյուղ գյուղում: 1958-68թթ սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1969-73թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1986թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներն են` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Դերասան), «Մակբեթ» (Դունկան), «Ռոմեո և Ջուլիետ» (Իշխան), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Անխելք), Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Երևում), «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Կայափա), «Փարիզյան դատավճիռ» (Վարդան Ալթունյան), Մ.Սովաժոնի «Չաո» (Կուֆիսել), Հ.Պարոնյանի «Կատակերգություն» (Մանուկ աղա), «Բարի գալուստ», Ք.Լյուդվիգի «Մամա միա» (Սոնդերս), Վ.Սարոյանի «Խենթացած մի գնա», Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Միշտ աշխատող) և այլն: Նկարահանվել է «Մենավոր ընկուզենին» (1986թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1993թ.), «Անավարտ ղարաբաղյան օրագիր» (1995թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Ժանո» (2004թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «Welcome papa» (2009թ.), «Հովիվը» (2012թ.) ֆիլմերում: Բեմադրել է «Կատագերգություն» (ըստ Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ի) և Հ.Բերգերի «Սիրային խառնաշփոթ» ներկայացումները: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: 1998թ-ից Արհեստակցական միության նախագահն է: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.` ՀԹԳՄ ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար