Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ԳՈՒՐԳԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1953թ. հունվարի 10-ին, ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում: 1974-78թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան բաժնում` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում, 1985-88թթ` ռեժիսորական ֆակուլտետում: Աշխատել է Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնում, այնուհետև` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1980-82թթ աշխատել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև` կրկին երիտասարդական թատրոնում: 1987թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1988թ-ից մասնակցել է Արցախյան ազատամարտին, արժանացել է մի շարք պարգևների: Որոշակի ընդմիջումից հետո, շարունակել է աշխատանքը դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է նաև հեռուստաթատրոնում, ձայնագրվել ռադիոբեմադրություններում: Խաղացել է «Սուր», «Ուրվականներ», Ա.Խանդիկյանի, Լ.Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ suicide» (Մարդ), Սոֆոկլեսի «Էդիպ արքա», Ա.Չեխովի «Քեռի Վանյա», Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար», Վ.Շեքսպիրի «Համլետ» (Պոլոնիուս), «Ռոմեո և Ջուլիետ» (Իշխան), «Հուլիոս Կեսար» (Գուշակ), Ս.Ստրատիևի «Մաքսաիմալիստը» (Շնաբույծ), Պ.Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» (Իվ Տերնոն) և այլ ներկայացոմներում: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում: 2007թ. արժանացել է «Արտիստ» մրցանակի` տղամարդու լավագույն դերակատարման համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար