
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ԳՐԻԳՈՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ծնվել է 1951թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում: Ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիան` Արման Մանարյանի արվեստանոցը, 1978թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1974թ-ից, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Ուսման տարիներին խաղացել է հեռուստաթատրոնում: Թատրոնում կերտել է մի շարք մեծ ու փոքր դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Հայր Լավրենտիոս), «Համլետ» (Ուրվական), «Մակբեթ» (Դունկան), «Հուլիոս Կեսար» (Կեսար), Մ.Մնացականյանի «Թաղի զավակը» (Թորոս), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Գենոլե Մաշու), Գ.Ֆիգեյրդուի «Դոն Ժուան» (Կոմանդոր), Վ.Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Ռոմանի հայր), Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Շվեդով Նիկոլայ Վասիլևիչ), Խ.Միլիանի «Ցիանակալիում…կաթով կամ առանց կաթի» (Դոն Գրեգորիո), Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Կոմիտաս), «Փարիզյան դատավճիռ» (Դասախոս) և այլն: Նկարահանվել է նաև ֆիլմերում, հեռուստասերիալներում: 2011թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի` «Հուլիոս Կեսար» ներկայացման մեջ Կեսարի դերակատարման համար, 2015թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: