Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1951թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում: Ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիան` Արման Մանարյանի արվեստանոցը, 1978թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1974թ-ից, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Ուսման տարիներին խաղացել է հեռուստաթատրոնում: Թատրոնում կերտել է մի շարք մեծ ու փոքր դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Հայր Լավրենտիոս), «Համլետ» (Ուրվական), «Մակբեթ» (Դունկան), «Հուլիոս Կեսար» (Կեսար), Մ.Մնացականյանի «Թաղի զավակը» (Թորոս), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Գենոլե Մաշու), Գ.Ֆիգեյրդուի «Դոն Ժուան» (Կոմանդոր), Վ.Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Ռոմանի հայր), Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Շվեդով Նիկոլայ Վասիլևիչ), Խ.Միլիանի «Ցիանակալիում…կաթով կամ առանց կաթի» (Դոն Գրեգորիո), Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Կոմիտաս), «Փարիզյան դատավճիռ» (Դասախոս) և այլն: Նկարահանվել է նաև ֆիլմերում, հեռուստասերիալներում: 2011թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի` «Հուլիոս Կեսար» ներկայացման մեջ Կեսարի դերակատարման համար, 2015թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար